ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2021 թ.-ին. ԱՄԵՆԱՇՓՈԹԵՑՆՈՂ ՊԱՀԵՐԸ

03 Հունվարի, 2022

Կրեմլամետ լրատվամիջոցների կողմից պատրաստվող ստերի ցանցը հաճախ խճճված է լինում: Այնուամենայնիվ, երբեմն անփույթ սխալներ են թույլ տալիս: 2021 թ.-ից մենք հավաքել ենք 10 օրինակ, որտեղ Կրեմլամետ աղբյուրները բռնվել են անհեթեթ, վերին աստիճանի և, հատկապես, ամոթալի ապատեղեկատվության գործում:

1. Ռուսաստանի կողմից մեղքի լիարժեք խոստովանումը

Corruption case of Russian Army in Donetsk

Ուկրաինա – Ռուսաստան

Կրեմլի կողմից տարիներ շարունակ հերքելուց հետո, ինչը չխանգարեց EUvsDisinfo-ին բացահայտել և հավաքել Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցման ապացույցները, մենք այժմ ունենք աննախադեպ ապացույց Ռուսաստանի ռազմական ներկայության վերաբերյալ Արևելյան Ուկրաինայում՝ հենց ռուսական պետության կողմից:

Կիրովսկի շրջանի դատարանը՝ Դոնի Ռոստով քաղաքում պարենամթերք մատակարարող տեղական ընկերության դեմ հարուցած հանցագործ կոռուպցիայի գործի ընթացքում պատահաբար բացահայտեց տեղեկատվություն Արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ սեպարատիստ հանրապետություններում տեղակայված ռուսական բանակին սննդի մատակարարման մասին: Մատակարարը պատասխանատու էր շաբաթը երկու անգամ 1300 տոննա սննդամթերքի առաքման համար Դոնբասում գտնվող ռուսական զորքերին: Ընկերության աշխատակիցը մեղավոր ճանաչվեց ռուս բարձրաստիճան զինվորականին 990 000 ռուբլի (13 400 ԱՄՆ դոլար) կաշառք տալու միջնորդության մեջ և դատապարտվեց հինգուկես տարվա ազատազրկման:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից ռուս զինվորականների հանդեպ կայացրած դատավճռի հղումը անվանվեց «սխալ», որից հետո փաստաթուղթն անհետացավ դատարանի կայքից: Արխիվացրած օրինակը հասանելի է առցանց:

2. Հերոսներ ու չարագործներ

Armed Belarusian guards visible behind a parliamentarian during a TV interview

Լեհ-բելառուսական սահմանին բելառուս պատգամավորի հարցազրույցի ժամանակ, ով ընդգծել է այնտեղ մնացած մարդկանց ծանր վիճակը և Բելառուսի մարդասիրական արձագանքը, նրա հետևում կանգնած երևում են համազգեստով, դիմակավորված և զինված պահակազորայինները, որոնք հիմնականում գերի են պահում միգրանտներին: Կրեմլամետ լրատվամիջոցները և պետության կողմից վերահսկվող բելառուսական հեռուստատեսությունը օգտագործում են պատկերները Լեհաստանը և ԵՄ-ն անմարդկային և ագրեսիվ ձևով ներկայացնելու համար՝ ի տարբերություն Բելառուսի, որը ներկայացվում է որպես մարդասիրական դերակատար: Այս ապատեղեկատվությունը շեղում է այն փաստից, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սիստեմատիկ կերպով շահագործում է մարդկանց իր քաղաքական նպատակների համար՝ հարստանալով մարդկային տառապանքի սարսափելի պատկերների վրա:

3. Հիսուս Քրիստոսի սեռական կողմնորոշումը

Bisexual Jesus, disinformation claim by Lavrov

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԲԻՍԵՔՍՈՒԱԼ ԷՐ» – ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԵՆ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օգտագործել է իր 4 000+ բառից բաղկացած հոդվածը Ռուսաստանի արտաքին քաղաքականության, սկզբունքների, տեսլականների և հավակնությունների վերաբերյալ՝ որպես արժեքային հարձակում արևմտյան կրթական համակարգի վրա: Ըստ նախարարի հայտարարության. «Արևմուտքի մի շարք երկրներում աշակերտներին դպրոցում սովորեցնում են, որ Հիսուս Քրիստոսը բիսեքսուալ է եղել», ինչը շատ արագ վերցվեց և բառ առ բառ մասերի բաժանվեց լրագրողների կողմից: Ռուս անկախ լրագրողները Լավրովի խոսքերը հասցրել են մինչև TikTok վիրուսային տեսանյութի: Տեսանյութում Ավստրալիայի մի երեխա վիճարկում է, որ Հիսուսը «բի է և ոչ բինար», քանի որ սիրում է բոլորին և նա տղամարդ է ու զգեստ է հագնում: Այնքան էլ վստահելի աղբյուր չէ պետական փաստաթղթում ընդգրկելու համար, մենք, թերևս, կվիճարկեինք և խորհուրդ կտայինք, որ Ռուսաստանի համապատասխան նախարարությունը կրկնապատկի իր աղբյուրներում ներառված փաստերի ստուգումը:

4. Մաշան և արջը

Արջերի թեմայի վերաբերյալ, Հյուսիսային Ռուսաստանի մի հրատարակչություն երգիծական կայքի կատակը կեղծել է որպես իրական նորություն. Շվեդիան հինգ տարեկան երեխային խնամակալության է հանձնում այն բանից հետո, երբ նրա ծնողները նրան ցույց են տալիս արգելված «Մաշան և արջը» ռուսական ֆիլմը: Ոչ, Մաշան և արջը Շվեդիայում արգելված չէ. նույնիսկ ապրիլմեկյան օրը.

5. COVID-19-ի դեպքերի հաղորդման երկակիություն

Ցավոք, COVID-19-ի և պատվաստանյութերի հետ կապված ապատեղեկատվության քանակը շարունակում էր աճել մեր տվյալների բազայում: 2021 թվականը նոր ասպեկտ մտցրեց COVID-19-ի լուսաբանման մեջ Կրեմլամետ լրատվամիջոցների կողմից: Սոցիալական ցանցերի օգտատերերը նշել են: պատվաստանյութերի մասին Կրեմլամետ զեկույցների երկակի ստանդարտը. մինչ ռուսալեզու ընթերցողներին խրախուսում էին պատվաստվել, RT-ի և Sputnik-ի անգլերեն տարբերակները համաճարակը կեղծիք անվանեցին և հակապատվաստումային հայտարարություններ տարածեցին:

6. Եվրոպայում տեղի են ունենում սովի անկարգություններ Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Լուսանկարը՝ AFP 2021, Տոլգա Ակմենի

Արևմուտքում ուտելիքն առատ է, բայց Կրեմլամետ լրատվամիջոցները պնդում են, որ սննդի պակասը կհանգեցնի եվրոպական սեղաններին Սուրբ Ծննդյան ուտեստների պակասի և սովի անկարգությունների: Թեև ճիշտ է, որ Մեծ Բրիտանիայում սննդի մատակարարման հետ կապված որոշակի փոքր խնդիրներ կային Brexit-ի և բեռնատարների վարորդների պակասի պատճառով, սննդամթերքի կռիվներ, բժշկական պարագաների, վառելիքի պակաս չի նկատվում կամ ոստիկանական բախումներ անշուշտ, տեղի չեն ունենում: Թերևս լրատվամիջոցը նկատի ուներ La Tomatina-ն, բայց նույնիսկ այս լոլիկներով պատերազմը չեղարկվել է համաճարակի պատճառով:

7. Թվային մորուք և տղամարդկանց պակաս

shortage of real men in Russia

Ռուսաստանցիների 45% չի տեսնում երկրում իսկական տղամարդկանց

Ասեքսուալ էմոձիներն ընդվզում են առաջացրել ռուս պատգամավորների շրջանում, ովքեր մեղադրում էին Արևմուտքին առնականության վերջին բաստիոնի՝ Ռուսաստանի վրա միտումնավոր հարձակում գործելու մեջ՝ իրենց մորուքավոր կանանց և կանացի տղամարդկանց միջոցով:

Տարօրինակ է, բայց հասարակական կարծիքի ռուսական պետական ինստիտուտը՝ VTsIOM-ը, իսկական տղամարդկանց վերաբերյալ հարցում է հրապարակել, որտեղ նկարագրվում էին տղամարդկության հատկանիշները: Կրեմլամետ մի քանի լրատվամիջոցների կողմից ընտրված հարցումը, թվարկել է իսկական տղամարդկանց հետևյալ առավելությունները՝ ազնվությունը (19%), հուսալիությունը (14%) և արդարությունը (9%): Այնուամենայնիվ, 1600 հարցվածների 45%-ը չի կարողացել նշել Ռուսաստանում գեթ մեկ «իսկական տղամարդու»:

8. Հանցագործ ձնեմարդը և հեռուստացույցը

Crack down on protests in Belarus, white-red-white flag on a snowman

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոյի, Բելառուս

Պատմական սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը դարձավ զանգվածային բողոքի ակցիայի խորհրդանիշը, որը հաջորդեց 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսի վիճելի նախագահական ընտրություններին: Հազարավոր մարդիկ ձերբակալվեցին կամ տուգանվեցին: Նրանց թվում էին տանտերը, ում բակը զարդարված էր ձնեմարդով, որը կարմիր շարֆ էր կրում՝ «Կեցցե Բելառուսը» մակագրությամբ, «սխալ» գույների գուլպաներ հագած կինը և Մինսկի բնակիչը, ով ցուցադրել էր սպիտակ և կարմիր գույներով հեռուստացույցը իր բնակարանի պատուհանից: Եթե անգամ ձնեմարդկանց, դատարկ տուփերի, սպիտակ-կարմիր-սպիտակ գուլպաների քրեականացումը ծիծաղելի է, ապա հետևանքները, որոնք զգում են իրենց վրա Բելառուսի քաղաքացիները, սարսափելի իրական են։

9. Ծաղրանք Եվրատեսիլի վրա

Disinformation about Russian singer Manizha, Eurovision 2021

ԵՎՐԱՏԵՍԻԼ 2021. ՌՈՒՍ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՆԻԺԱՅԻ ՄԱՍԻՆ – «ԴԺՈԽՔԻՑ ԷԼ ՎԱՏ» – «ԴԻՎԵՐՍԻԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ» – «ԸՆՏԱՆԻՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԽՈՐԱՄԱՆԿ ՊԼԱՆ» «ՆՐԱ ՏԱՏԻԿԸ ԿԱՄԱՉԵՐ»

Եվրատեսիլ երգի մրցույթը աշխարհի խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկն է, որն ունի շուրջ 1 միլիարդ հանդիսատես: Զվարճալի միջոցառում, որը կապում է Եվրոպայի և նրա սահմաններից դուրս գտնվող երգի հեղինակներին իրենց երկրպագուների ակումբների հետ: Ռուսաստանը միշտ բավականին բարձր տեղ է զբաղեցրել Եվրատեսիլում: Բայց 2021 թվականի տաջիկ երգչուհի Մանիժայի թեկնածության առաջադրումը ռուսական 1-ին ալիքով անցկացվող ժողովրդական քվեարկությամբ, ավելի քան անհանգստության առիթ էր: Ֆեմինիստ միգրանտ կինը, որն աջակցում է միասեռականների իրավունքներին և երգում է կանանց հզորացման մասին մեծ դժգոհություն առաջացրեց ազգայնականների շրջանակներում: Ցարգրադը՝ առցանց լրատվամիջոցը որը պատկանում և ղեկավարվում է ազգայնական օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևին, Եվրատեսիլը համեմատեց գաղութատիրական կարգերի գաղափարական հաստատման համաշխարհային մեխանիզմի հետ, որը ատելություն է տարածում Ռուսաստանի դեմ և վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից: Իրո՞ք:

Ահա մի օրինակ Մանիժայի երգի բառերից.

Յուրաքանչյուր ռուս կին պետք է իմանա
Դու ուժեղ ես, դու կարող ես կոտրել պատը,

Հեյ, ռուս կին,
Մի վախեցիր

10. Հումորիստներին հեռացրել են եթերից

Russian comedians taken off air

TNT հեռուստաալիքի «Մի անգամ Ռուսաստանում» շոուն հեռացվել է եթերից այն բանից հետո, երբ հումորիստները ծաղրեցին Կրեմլամետ սարկազմի երեք հերոսներին. Rossiya 1 հեռուստաընկերության հաղորդավարուհի Օլգա Սկաբեևային, Rossiya Segodnya պետական մեդիա հոլդինգի տնօրեն Դմիտրի Կիսելյովին և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին: Ակնհայտ է, որ հումորիստները պետք է շարունակեին ծաղրել Գրետա Թունբերգին կամ Նավալնուն, այլ ոչ թե հումորային քննադատության ենթարկեին Կրեմլի հավատարիմ ծառաներին:

Ապատեղեկատվությունը՝ սա կատակ չէ

Թեև երբեմն մենք կարող ենք ծիծաղել ապատեղեկատվության որոշ փորձերի անհեթեթության վրա, եկեք չմոռանանք, որ հումորը, ծաղրը կամ հահագանդան ապատեղեկատվության նախընտրելի մեթոդներից են, որոնք կիրառվում են Կրեմլի քաղաքական տեխնոլոգների կողմից: Տեղեկատվական տարածքը աղմուկով և անհավանական հայտարարություններով ողողող Ինֆոշումը, նպատակ ունի շեղել ճշմարտությունից: Հաջորդ անգամ, երբ հանդիպեք զվարճալի մեմի, հիշեք, որ երգիծանքն ու հումորը նույն հաջողությամբ կարող են օգտագործվել զրպարտելու, ապատեղեկացնելու կամ նսեմացնելու նպատակով:

2021 թվականին ապատեղեկատվությունը թունավորեց ոչ միայն մեր դեմոկրատիան, այլև ազդեց մեր ամենօրյա որոշումների վրա՝ սկսած մեր կերած սննդից, մինչև կրած հագուստը, կամ պատվաստանյութերը, որոնք մենք որոշել ենք (չընդունել) ընդունել: 2022 թվականին եկեք օգտվենք անցյալի դասերից՝ ճշմարտությունն այնքան հասանելի և գրավիչ դարձնելու համար, որ այն հնարավոր չլինի անտեսել:

Նախ ստուգեք, թե ինչն է սխալ եղել Կրեմլամետ ապատեղեկատվության մեջ.

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2020 թ.-ին. ԱՄԵՆԱՇՓՈԹԵՑՆՈՂ ՊԱՀԵՐԸ

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2019 թ.-ին. ԱՄԵՆԱՇՓՈԹԵՑՆՈՂ ՏԱՍԸ ՊԱՀԵՐԸ

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2018 թ.-ին. ԱՄԵՆԱՇՓՈԹԵՑՆՈՂ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՊԱՀԵՐԸ


Subscribe to the DISINFO REVIEW

Your weekly update on pro-Kremlin disinformation

No, thank you.