Read this article in EN RU BY HY AZ UA RO KA

Գունավոր հեղափոխություններ ամենուրեք, Մաս 2. Ինչպես կրեմլամետ լրատվամիջոցները լուսաբանեցին Ղազախստանում և Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիաները

08 Փետրվարի, 2022

Հիշարժան déjà vu

Կրեմլամետ լրատվամիջոցների մեծ մասը կրկին օգտագործեց հայտնի ապատեղեկատվական հայտարարությունները Ղազախստանում հունվարի սկզբին բռնկված խռովությունների մասին: Այդ հայտարարությունները պնդում էին, որ արևմուտքը փորձում է երկրում «գունավոր հեղափոխություն» իրականացնել, որի վերջնական թիրախը Ռուսաստանն է: Դրանք «դեժավյուի» ուշագրավ պահ առաջացրին՝ վերհիշելով 2020-2021 թվականներին Բելառուսում ժողովրդավարության օգտին ցույցերի լուսաբանումները:

Մեր EUvsDisinfo տվյալների շտեմարանը բազմաթիվ օրինակներ է պարունակում Բելառուսում և Ղազախստանում «գունավոր հեղափոխությունների» վերաբերյալ կրեմլամետ ապատեղեկատվական պնդումների մասին, որոնք գրեթե նույնական են։ Մի քանի օրինակ՝

Միևնույն ժամանակ՝ Մինսկում

Բելառուսի պետական ԶԼՄ-ները Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել են՝ 2020-2021 թվականներին Բելառուսում խաղաղ պրոդեմոկրատական ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումն արդարացնելու համար։ ԶԼՄ-ները պնդում էին, որ Լուկաշենկոյի վճռական գործողությունները թույլ չեն տվել, որ իրադարձությունները Բելառուսում նման բռնությունների հանգեցնեին, ինչպես եղավ Ղազախստանում: Բելառուսական պետական լրատվամիջոցները Լուկաշենկոյին ներկայացրել են որպես հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարի առաջատար մասնագետ։ Ինչպես «Բելառուս1» հեռուստաընկերությունն է հայտնել, Ղազախստանն ու Ռուսաստանը շատ բան ունեն սովորելու Բելառուսից «գունավոր հեղափոխություններին» հակազդելու հարցում։

Ինքը Լուկաշենկոն, Ղազախստանի և Բելառուսի իրադարձությունների միջև «մեծ տարբերություն» չի գտել։ Միակ տարբերությունը, ըստ նրա, այն է, որ արևմտյան անվտանգության ծառայությունները Ղազախստանում շատ ավելի գաղտնի էին գործում։ Լուկաշենկոն նաև օգտագործել է հունվարի 10-ին կայացած առցանց ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ զգուշացնելու Ուզբեկստանին, որ ծայրահեղականներն անկարգություններ են նախապատրաստում։

Ղազախստանում հունվարյան իրադարձությունների մեկնաբանման այս յուրահատկություններից զատ՝ բելառուսական պետական ԶԼՄ-ները կրկնօրինակել են կրեմլամետ աղբյուրներին: Սա դժվար թե զարմանալի լինի՝ հաշվի առնելով, որ նրանց օրակարգերն ու նարատիվները սերտորեն կապված են՝ սկսած 2020թ․ վերջից։ Նրանք մեծապես օգտագործում են կրեմլամետ մեկնաբանների և հեռուստավարների նույն խմբին, որոնք սնուցում են լրատվական հաղորդումները պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում՝ ինչպես Բելառուսում, այնպես էլ Ռուսաստանում. ինչպես օրինակ՝ Կրեմլի «խոսափող» Վլադիմիր Սոլովյովի վերջին հարցազրույցը Լուկաշենկոյի հետ:

Ղազախստանում նախընտրելի «հրեշներն» իսլամիստներն են

Ղազախստանի իշխանությունները բողոքի ցույցերի համար արագ մեղադրեցին «օտարերկրյա ահաբեկիչներին», սակայն նրանք որպես մեղավոր չնշեցին արևմուտքը և արևմտյան երկրները: Նրանք շարունակում էին ցուցարարներին պիտակավորել որպես «ծայրահեղական խմբեր» կամ «իսլամիստներ»: Սա նշանավորեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին առաջին շաբաթների ընթացքում ռուսական և ղազախական կողմերի պաշտոնական բացատրությունների միջև տարաձայնությունը:

Անգլոսաքսերը կրկին շրջապատում են Ռուսաստանը

Կրեմլամետ ապատեղեկատվությունը Բելառուսում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բացատրում է որպես արևմուտքի հակառուսական մեծ ռազմավարության մաս: Որպես վերջնական պատվիրատուներ սովորաբար նշվում են ԱՄՆ-ը կամ անգլոսաքսերը, մինչդեռ ԵՄ երկրները սովորաբար ներկայացվում են որպես երկրորդական նշանակություն ունեցողներ: Ղազախստանի իրադարձությունների մի մեկնաբանության մեջ, որը տարածել է «Սպուտնիկը», որպես մեղավոր անվանվել է լոնդոնյան խորքային պետությունը: Սա կարող է լինել նույն բրիտանական «խորքային պետությունը», որը, ինչպես ավելի վաղ ապատեղեկատվության դեպքում է բացատրվել, անխոնջ կերպով նախորդ գունավոր հեղափոխություններն է կազմակերպել Բելառուսում, Մյանմայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

EUvsDisinfo-ի տվյալների շտեմարանի այլ նյութեր նույնպես վերաբերում են արևմուտքի «հակառուսական» գործունեությանը Բելառուսում և Ղազախստանում, որոնցում նմանատիպ լեզու է օգտագործվում.

Ձեր հաջողությունը՝ ռուսաստանյան անվտանգության հետ սերտ հարաբերություններն են

Մեկ այլ տարածված նարատիվում ասվում է, որ միայն Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունները, և գուցե նույնիսկ Ռուսաստանի մաս դառնալը, կարող են երաշխավորել գործընկեր երկրների անվտանգությունն ու բարեկեցությունը:

Այնուամենայնիվ, մեջքով դեպի Ռուսաստան շրջվելու հետևանքները տատանվում են տնտեսության փլուզումից մինչև դեպի նացիզմ գլորվելը: Օրինակները շատ են: Բելառուսը կամ բնականոն զարգացում կարող է ունենալ Ռուսաստանի հետ, կամ ստիպված կլինի ենթարկվել «լեհացման» Վարշավայի իշխանության ներքո և տնտեսության փլուզման: Բելառուսը կդառնա կամ Ռուսաստանի մաս, կամ արևմուտքի աղքատ գաղութ: Ուկրաինան և Բելառուսը դեպի նացիզմ գլորվելուց կխուսափեն միայն, եթե Ռուսաստանի մաս դառնան:

Ռուսաստանյան պետական լրատվական գործակալություն «Սպուտնիկ»-ը հայտարարում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի «հակառուսական քաղաքականությունը», ինչպես օրինակ՝ լատինական այբուբենի օգտագործումը որպես պաշտոնական գրագրության միջոց մտցնելը և նրա խտրականությունը ռուս էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, եղել է անկարգությունները հրահրող հիմնական գործոններից մեկը։ Համաձայն «Սպուտնիկ»-ի մեկ այլ մեկնաբանի՝ անկարգությունների պատճառներից մեկը Ղազախստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն էր, որը ներառում էր ավելի սերտ հարաբերություններ արևմուտքի հետ։ Երկրի էլիտայի անդամները սիրաշահում էին արևմուտքին և դարձան տնտեսապես և քաղաքականապես կոռումպացված: Միայն Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները կփրկեն երկիրը նման աղետից:

Կրեմլամետ աղբյուրները ենթադրում են, որ արագ հավաքված, ծավալված և Ռուսաստանի կողմից գլխավորված ՀԱՊԿ «խաղաղապահ» առաքելությունը Ղազախստանում փոխշահավետ էր: Ռուսաստանի օրինական շահերից չէր միայն բխում պաշտպանել իրեն ծավալվող արևմտյան սպառնալիքից: Այն նաև անգնահատելի ծառայություն էր Ղազախստանին, որի առիթով կրեմլամետ լրատվական աղբյուրները ջանադրաբար կենտրոնանում էին «օգնող ձեռքի» պատմության վրա:

«ՌՈՒՍՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԾԱՂԿՈՒՄԸ ԵՎ ՈՒԺԵՂ ՈՒ ԱՆԿԱԽ ԵՐԿՐՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԻՐԵՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ… ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼ ԱՅԴ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ, ՀԵՌԱՎՈՐ ՖՈՐՊՈՍՏՆԵՐԻՆ»: – ՄԵՋԲԵՐՈՒՄ. ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ – ԱՅՍ ԳՐԵԹԵ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ»: ՄԵՋԲԵՐՈՒՄ. ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ ԱՅՍ ԳՐԵԹԵ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ»:

ՀԱՊԿ հաջողված առաքելությունը փրկեց Ղազախստանի պետականությունը, և երկիրը կարող է հավելյալ օգուտներ քաղել ապագայում Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումից: Ինչպես վերջերս նշեց ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը Ղազախստանին նվիրված սյունակում, մինչ ԱՄՆ-ի նպատակը հետխորհրդային բոլոր երկրներն ապակայունացնելն է, «ռուսները շահագրգռված են տեսնել հարյուրավոր ծաղիկների ծաղկումը և ուժեղ ու անկախ երկրների խաղաղ զարգացումն իրենց սահմանների երկայնքով»: Այս գրեթե բանաստեղծական արտահայտությունն իրականություն դարձնելու համար Մոսկվան պատրաստ է «վերականգնել ռուսական աշխարհաքաղաքական տարածքը»:

Փորձված ընթերցողները կհիշեն ռուսական ծանոթ կարգախոսները 2014 թվականի Ղրիմի օկուպացիայի և բռնակցումի ժամանակներից, ինչպես օրինակ՝ «Մենք հողի նկատմամբ իրավունք ունենք»: «Մենք ընդամենը հետ ենք վերցնում այն, ինչը մերն է և պարտքով է տրվել» – հետազոտությունը տե՛ս այստեղ կամ այստեղ:

Այս աշխարհայացքին հետևող մանիպուլյացիայի և ապատեղեկատվության այլ օրինակների համար, տե՛ս մեր «Յոթ միֆերի հերքում» հոդվածը: