Ի՞նչ է նա ասել, և իրականում ի՞նչ է դա նշանակում – Մաս 2. «Բանակցություններ»
Թարմացում. Ռուսաստանի չհրահրված ներխուժումից հետո ուկրաինական զինված ուժերը վճռական դիմադրություն են ցուցաբերել՝ զարմացնելով ռուսական ուժերին: Պուտինն այժմ «բանակցություններ» է առաջարկում Բելառուսում…
Սովորականի պես, դա Կրեմլի խաբեությունն է և ծխածածկույթը: Շորթում և շանտաժ մաքսիմալիստական պահանջներով. Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, Ուկրաինայի «դենացիֆիկացիա» և «ապառազմականացում»։
Ռուսաստանի դեսպանորդ, ցածրաստիճան խորհրդական Մեդինսկին Գոմելում ափսոսանք է հայտնում, որ ուկրաինացիներ են մահանում… մինչդեռ ռուսական հրթիռները հարվածում են Խարկովի խաղաղ բնակավայրերին, իսկ Կիևի շրջակայքում և այլուր հարձակումները շարունակվում են:
Հիմնական ուղերձները փետրվարի 24-ին հեռարձակված նախագահ Պուտինի ելույթում, որով նա սկսեց լայնածավալ ներխուժումն Ուկրաինա:
Պրն. Պուտինի ուղերձը, ինչպես նաև շատ ուղերձներ նախկինում, լի էր ապատեղեկատվական բնույթի հայտարարություններով, բոլորը՝ ժողովրդավարական և խաղաղ երկրի դեմ զինված ագրեսիայի համար աջակցություն մոբիլիզացնելու նպատակով:
Ահա հակիրճ դիտարկումն այն բանի, թե ինչ է նա ասել, և իրականում ինչ է դա նշանակում (թարմացված)
Պուտինի մանիպուլյատիվ և մոլորեցնող բառամթերքը. | Ինչ նա իրականում նկատի ունի. |
«Ռուսաստանի ինքնապաշտպանություն» | Հարձակում և ներխուժում ինքնիշխան պետություն, որը որևէ վտանգ չի ներկայացնում |
«Սահմանափակ ռազմական գործողություն» | Լայնամասշտաբ հարձակում: Հրթիռային հարվածներ, օդային և ցամաքային ներխուժում
Ներառված են քաղաքացիական թիրախներ, քաղաքներ և ենթակառուցվածքներ |
«Ոչ մի օկուպացիա» | Մտադրությունն է օկուպացնել հնարավորինս շատ՝ այնքան երկար, որքան անհրաժեշտ է: Ուկրաինան դնել Մոսկվայի վերահսկողության տակ: Անժամկետ |
«Ուկրաինայի դենացիֆիկացիա» | Ինքնիշխան պետության ընտրված, լեգիտիմ պաշտոնյաների ստալինյան տիպի ռեպրեսիաներ |
«Նոր կառավարության ընտրությունների անցկացում» | Հրացանի նշանառության տակ ֆեյքային ժողովրդավարություն՝ Կրեմլին հավատարիմ խամաճիկներին իշխանության ղեկին դնելու համար |
Մաս 2. | |
«Բանակցություններ» | Մաքսիմալիստական պահանջներ այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչների ռմբակոծումները շարունակվում են: Ժամանակ շահելու փորձեր՝ պատերազմի մեքենան վերախմբավորելու, վերալիցքավորելու և վերազինելու համար, որը դիմադրության հանդիպեց առաջխաղացման ժամանակ |