Ի՞նչ է նա ասել և իրականում ի՞նչ է դա նշանակում
Հիմնական ուղերձները փետրվարի 24-ին հեռարձակված նախագահ Պուտինի ելույթում, որով սկսվեց լայնածավալ ներխուժումն Ուկրաինա:
Պրն. Պուտինի ուղերձը, ինչպես նաև շատ ուղերձներ նախկինում, լի էր ապատեղեկատվական հայտարարություններով, բոլորը՝ ժողովրդավարական և խաղաղ երկրի դեմ զինված ագրեսիայի համար աջակցություն մոբիլիզացնելու նպատակով:
Ահա հակիրճ դիտարկումն այն բանի, թե ինչ է նա ասել, և իրականում ինչ է դա նշանակում
Պուտինի մանիպուլյատիվ և մոլորեցնող բառամթերքը. | Ինչ նա իրականում նկատի ունի. |
«Ռուսաստանի ինքնապաշտպանություն» | Հարձակում և ներխուժում ինքնիշխան պետություն, որը որևէ վտանգ չի ներկայացնում |
«Սահմանափակ ռազմական գործողություն» | Լայնամասշտաբ հարձակում: Հրթիռային հարվածներ, օդային և ցամաքային ներխուժում
Ներառված են քաղաքացիական թիրախներ, քաղաքներ և ենթակառուցվածքներ |
«Ոչ մի օկուպացիա» | Մտադրությունն է օկուպացնել հնարավորինս շատ՝ այնքան երկար, որքան անհրաժեշտ է: Ուկրաինան դնել Մոսկվայի վերահսկողության տակ: Անժամկետ: |
«Ուկրաինայի դենացիֆիկացիա» | Ինքնիշխան պետության ընտրված, լեգիտիմ պաշտոնյաների ստալինյան տիպի ռեպրեսիաներ: |
«Նոր կառավարության ընտրությունների անցկացում» | Հրացանի նշանառության տակ ֆեյքային ժողովրդավարություն՝ Կրեմլին հավատարիմ խամաճիկներին իշխանության ղեկին դնելու համար: |