Կրեմլը հայելուց այն կողմ

NATO ACCESSIONS | ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ |
III RUSSIAN REACTIONS | III ՌՈՒՍԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐԸ |
AGGRESSIVE | ԱԳՐԵՍԻՎ |
DISMISSIVE | ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ |
SEEMINGLY DISINTERESTED | ԹՎԱՑՅԱԼ ԱՆՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ |
Իրականությունն ընդունելու և պատշաճ կերպով հայելու մեջ նայելու Կրեմլի անկարողությունն ամրապնդում է ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը:
Ռուսաստանի չարդարացված և անօրինական ռազմական ներխուժումն Ուկրաինա փետրվարի 24-ին՝ Ղրիմի ռուսական անօրինական օկուպացիայից գրեթե ճիշտ ութ տարի անց, և դրա վատ քողարկված ներխուժումը՝ զուգորդված Դոնբասի տարածաշրջանում խամաճիկ պետությունների ստեղծմամբ, Ֆինլանդիայում և Շվեդիայում ազգային անվտանգության վերաբերյալ ինտենսիվ հանրային քննարկումների սկիզբ դրեցին:
Ռուսաստանի ռազմական ներխուժումը, որը Ֆինլանդիայի նախագահ Նիինիստոն նկարագրեց որպես մի պահ, երբ դիմակները հանվել են, և մնացել է միայն պատերազմի սառը դեմքը, բերեց պատմական փոփոխության, երբ մայիսի 18-ին նախկինում ռազմականորեն չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին:
Ոչ միայն Կրեմլի կողմից միջազգային իրավունքի և իր հարևան պետությունների ինքնիշխանության հանդեպ շարունակական լիակատար անարգանքը, կամ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմելու ցեղասպանական եղանակն է, որ գործընթացը գործի դրեց երկու սկանդինավյան պետություններում: Դա նաև Կրեմլի շրջանակներում հստակ արտահայտված կայսերական հավակնություններն ու գաղութատիրական դիրքորոշումներն էին՝ դրսևորված ատելության խոսքերում, Ուկրաինայի և ուկրաինացիների, ինչպես նաև ավելի լայն՝ Արևմուտքի և մեր կիսած արժեքների հանդեպ, որ փոխեցին մոտեցումը Հելսինկիում և Ստոկհոլմում:
Մեկ անգամ ևս, նախագահ Նիինիստոյի խոսքերով՝ Կրեմլը պետք է ուշադիր նայի հայելու մեջ, որպեսզի գտնի երկու սկանդինավյան երկրների ուղղության փոփոխության իրական մեղավորին: Այդուհանդերձ, անկեղծության ներհայեցողական իրական պահերը կարող են հազվադեպ լինել, և հեռու՝ նրանց համար, ովքեր ապրում են հայելուց այն կողմ, գլխիվայր աշխարհում և ում հայելին ցույց է տալիս միայն Կրեմլի երևակայական անցյալ փառքի պատկերները:
Կրեմլամետ ապատեղեկատվության գլխիվայր աշխարհում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի պես երկրների փոխարեն, ովքեր ՆԱՏՕ-ին միանալով արտահայտում են իրենց իրական ինքնիշխանությունը և կատարում են հանրության կամքը, մեկ ուրիշն է քաշում թելերը և որոշումներ կայացնում: Այս երևակայական աշխարհում դաշինքին միանալը բերում է ինքնիշխանության կորստի: Ինքնիշխանության կորստի արտահայտությունը հատկապես դատարկ է հնչում՝ ասես Ռուսաստանի հայտարարած ազդեցության ոլորտին ենթարկվելն այդ տեղի բնակիչներին իրական ինքնիշխանություն կառաջարկի:
Սկանդինավյան հանրության և որոշում կայացնողների լիակատար սխալ ըմբռնման և ՆԱՏՕ-ին անդամակցելու մի ուրիշ պատճառի ևս մեկ օրինակ կարելի է նշել Ռուսաստանի պաշտոնյաների սպառնալիքները՝ ռազմական հարված հասցնել Ֆինլանդիային և Շվեդիային՝ որպես ՆԱՏՕ-ին նրանց միանալու հետևանք:
Վերջապես, մինչ Պուտինը փորձում էր նսեմացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգության քաղաքականության որոշումների կարևորությունը՝ անտարբեր երևալով, մի քանի օր անց Շոյգուին մեջտեղ բերեցին, որ հայտարարի ի պատասխան՝ նոր զորամիավորումների ստեղծումը Ռուսաստանի արևմտյան շրջանում: Ինչը Շոյգուի հայտարարության մեջ անհասկանալի մնաց, այն էր, թե արդյոք նորերը կփոխարինեն Ուկրաինայում ակնհայտորեն ոչնչացվածներին:
Կայսերական ձգտումներ և անզուսպ գաղութատիրական դիրքորոշումներ ունեցող ավտոկրատ երկրներում, ինչպիսին Ռուսաստանն է, ղեկավարությունը վախենում է ինքնիշխան ազգերից, որոնք հզորացել են իրենց ազատ և կրթված քաղաքացիներով, ովքեր կարող են արտահայտել իրենց իսկական կամքը: Թեև այս վախը դրսևորվում է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացող գործընթացի նկատմամբ Կրեմլի քարոզչամեքենայի արձագանքներում, այն իրավացի է նաև ռուսական բացահայտ բարբարոսության դեպքում, որին Ուկրաինայի և Վրաստանի նման երկրները ենթարկվում են ներկայումս և ենթարկվել են անցյալում:
Քանի դեռ Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու գործընթացը և քանի դեռ Ուկրաինան շարունակում է վերաինտեգրվել իր իսկական պատմական տանը՝ եվրոպական ազգերի ընտանիքում, մենք պետք է ավելի շատ վայրահաչոց և կոշտ ագրեսիա սպասենք Կրեմլի կողմից: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլն անհավանական քայլ չի արել և ուշացած, սակայն երկար հայացք չի գցել հայելու մեջ և իր անցյալ ու ներկա հանցագործությունների ազնիվ վերագնահատում չի կատարել: