Պուտինյան պատերազմի շուրջ կրեմլամետ ապատեղեկատվության վերծանման ուղեցույց

Embed

Տարիներ շարունակ Կրեմլը և նրա լրատվամիջոցներն ու տրոլները ապատեղեկատվական հռետորաբանության էժանագին հնարքներ են օգտագործել։ Պուտինյան պատերազմի ժամանակ այն հասել է իր գագաթնակետին: Մենք այստեղ թվարկել ենք այդ գործողությունները՝ օգտագործելով SWAMPED մոդելը:

  1. Strawmen (Փոխնակ). Հարձակողական տեսակետներ և մտքեր, որոնք երբեք չեն արտահայտվել թիրախի կողմից:
  2. Whataboutism (ԻնքդՔեզՆայիր). Քննարկումը շեղել թեմայից:
  3. Attack (Հարձակում). Դաժան արտահայտությունների օգտագործում՝ հակառակորդներին հուսահատեցնելու համար:
  4. Mockery (Ծաղրանք). Սարկազմի օգտագործում՝ ընդդիմախոսին նսեմացնելու համար:
  5. Provocations (Սադրանքներ). Ո՞վ է շահում սրանից:
  6. Exhaust (Ուժասպառ անել). Ընդդիմախոսին ընկղմել մանրամասների և տեխնիկական կողմերի մեջ:
  7. Denial (Ժխտում). Պարզապես ժխտել ցանկացած ապացույց:

Ուկրաինայի հետ կապված Կրեմլի հիմնական ապատեղեկատվական պատմությունների համապարփակ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս մեր «Կրեմլի յոթ միֆերի հերքում» և «Կրեմլի սցենարների ժողովածու, Ուկրաինա ներխուժելու պատրվակի հորինում․ այլ միֆեր» հոդվածները

Կրեմլամետ լեքսիկոն Հերքում
«Ռուսաստանի ինքնապաշտպանություն» Հարձակում և ներխուժում ինքնիշխան պետություն, որը որևէ վտանգ չի ներկայացնում:

 

«Սահմանափակ ռազմական գործողություն» Լայնամասշտաբ հարձակում: Հրթիռային հարվածներ, օդային և ցամաքային ներխուժում: Ներառված են քաղաքացիական թիրախներ, քաղաքներ և ենթակառուցվածքներ: Քաղաքների խոշոր հրետակոծումներ:

 

«Ոչ մի օկուպացիա» Մտադրությունն է օկուպացնել հնարավորինս շատ՝ այնքան երկար, որքան անհրաժեշտ է: Ուկրաինան դնել Մոսկվայի վերահսկողության տակ: Անժամկետ:
«Ուկրաինայի դենացիֆիկացիա» Ինքնիշխան պետության ընտրված, լեգիտիմ պաշտոնյաների ստալինյան տիպի ռեպրեսիաներ:
«Նոր կառավարության ընտրությունների անցկացում» Հրացանի նշանառության տակ ֆեյքային ժողովրդավարություն՝ Կրեմլին հավատարիմ խամաճիկներին իշխանության ղեկին դնելու համար:
«Բանակցություններ» Առավելագույն պահանջներ, մինչդեռ շարունակվում է քաղաքացիական նշանակակետերի ռմբահարումը: Ժամանակ շահելու փորձ՝ վերախմբավորվելու, լիցքավորելու և վերազինելու պատերազմի մեքենան, որն առաջխաղացման ժամանակ դիմադրության է հանդիպել:
Միայն ռուսներն են տառապել նացիստական օկուպացիայից 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ

 

Նացիզմի շահարկումը Կրեմլի կողմից ենթադրում է, որ միայն ռուսներն են տառապել նացիստական օկուպացիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դա սխալ է: Ի համեմատ չափերի՝ Ուկրաինան և ուկրաինական ազգն ամենաշատն են տուժել: նացիստական ​​օկուպացիայի ժամանակ։ Ավելի շատ ուկրաինացիներ նացիստների դեմ կռվելիս են տուժել, քան Հիտլերի համար կռվելիս:
Զելենսկին և Կիևի առաջնորդները ցեղասպանություն են իրականացնումԴոնբասի / ռուսախոսների նկատմամբ Պուտինի, Լավրովի և այլ ռուս առաջնորդների կողմից ցեղասպանության մասին հայտարարությունները բացարձակապես անընդունելի են և խեղաթյուրում են հենց ցեղասպանություն բառը:

Ցեղասպանություն. Միացյալ ազգերի կազմակերպության սահմանումը – ՄԱԿ-ի կոնվենցիայում ցեղասպանությունը նշանակում է «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին՝ որպես այդպիսին, ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրություն»:

Ոչ մի հիմք չկա՝ ենթադրելու, որ ժամանակակից ուկրաինական պետությունը ցանկանում է ոչնչացնել իր բնակչության մի մասին, որը ռուսախոս է: Օրենքները նախատեսում են ռուսաց լեզվի, մշակույթի և ավանդույթների օգտագործում առօրյա կյանքում: Երկրորդը, նախագահ Զելենսկին և կառավարությունը ճանաչում են այդ խումբը: (Տե՛ս ստորև՝ «Ռուսաց լեզուն և մշակույթն արգելված են Կիևի կողմից):

Չկա որևէ ապացույց, որ Արևելյան Ուկրաինայի ռուսալեզու կամ էթնիկ ռուս բնակիչները ենթարկվում են ցեղասպանության: Դա հաստատվել է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ԵԱՀԿ-ի կողմից հրապարակված զեկույցներում:

Ցեղասպանության կանխադրույթը պուտինյան տխրահռչակ սուտ է։ Ավելին, դա վիրավորանք է նախորդ պատերազմների միլիոնավոր զոհերի համար: Երկրորդ Համաշխարհային պատերազմի առնչությամբ հնարավոր է խոսել ցեղասպանության մասին: Սլոբոդան Միլոշևիչին մեղադրանք է ներկայացվել ցեղասպանության 66 դեպքի, մարդկության դեմ գործած հանցագործությունների և 1991թ․-ից մինչև 1999թ. Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում ու Կոսովոյում ռազմական հանցագործություններ կատարելու կապակցությամբ: Այդ հանցագործությունների զոհ են դարձել հարյուր հազարավոր մարդիկ ողջ նախկին Հարավսլավիայում: Միլոշևիչը մահացավ ICTY-ի (Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական տրիբունալի) դատավարության ժամանակ։

Այնուհետև, թվեր պուտինյան այս պատերազմից. եթե խոսենք պուտինյան այս պատերազմի զոհերի մասին, որը նա սկսել է 2014 թվականին, ապա շատ ավելի շատ ուկրաինացիներ են սպանվել, վիրավորվել, տեղահանվել կամ դարձել փախստական: Մինչև վերջերս՝ մինչ փետրվարի 24-ը, ընդհանուր առմամբ 13 000 զոհ է եղել՝ ներառյալ 3000 քաղաքացիական անձ: Շատ ավելի վիրավորներ են եղել: Մեծամասնությունը՝ Ուկրաինայի կառավարության կողմից։ Դա պայմանավորված է հրետակոծությունների, դիպուկահարների կրակոցների, Մոսկվայի կողմից սատարվող զինված գրոհայինների կողմից ձեռնարկված բոլոր տեսակի հարձակումներով: Դա ամեն օր փաստագրվել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության կողմից: Նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը ԵԱՀԿ անդամ է, Ռուսաստանը և գրոհայիններն ամեն տեսակի խոչընդոտներ են ստեղծել առաքելության համար, հավանաբար, այն պատճառով, որ նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը լսելի լինի:

Ռուսական ուժերի գործողությունների պատճառով մարդկային զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Փետրվարի 24-ից ի վեր ամեն օր ականատես ենք լինում Ուկրաինայի վրա դաժան, ոչնչով չհրահրված լայնամասշտաբ հարձակմանը։ Հրթիռային հարձակումներ, օդային ռմբակոծություններ, քաղաքացիական նշանակակետերի հրետակոծություններ:

 

Դոնբասի մարդասիրական և ֆինանսական շրջափակում Կիևի կողմից Սխալ է։ Տարիներ շարունակ Դոնբասի բնակչության մեծ խմբեր կանոնավոր կերպով անցնում են Կիևի կողմից վերահսկվող տարածքներ բիզնեսի, գնումներ կատարելու և ուկրաինական թոշակներն ստանալու համար: Սահմանը բաց է պահվել այս և այլ պատճառներով:

 

Ռուսաց լեզուն և մշակույթն արգելված են Կիևի կողմից Սխալ է։ Ուկրաինան 2019 թվականին ընդունել է օրենք, որն ապահովում է ուկրաիներեն լեզվի՝ որպես պետական ​​լեզվի գործածությունը, սակայն այս օրենսդրությունը ուկրաիներենի օգտագործումը կարգավորում է միայն հանրային ոլորտներում։ Ռուսերենը և ազգային փոքրամասնությունների այլ լեզուները կարող են ազատորեն օգտագործվել մասնավոր հաղորդակցության մեջ, գրքերի հրատարակման համար, մամուլում, ռադիոյի, հեռուստատեսության, կրթության և սպասարկման ոլորտներում: Օրենքը թույլատրում է նաև այլ լեզուների օգտագործումը առողջապահական համակարգում և իրավապահ մարմիններում։

Ապատեղեկատվության ավելի շատ օրինակներ տե՛ս այստեղ:

Մինսկի համաձայնագրերը. Կիևն ու նրա արևմտյան հովանավորները խախտեցին այն

 

Կրեմլը փորձում է թաքցնել այն փաստը, որ Ռուսաստանը Մինսկի համաձայնագրի կողմ է հանդիսանում: Ճանաչելով ԴԺՀ-ն/ԼԺՀ-ն՝ Մոսկվան փաստացի մերժեց Մինսկի համաձայնագիրը:

Այնուամենայնիվ, Ուկրաինան օրենք է ընդունել հատուկ կարգավիճակի և համաներման մասին (2014թ.), ինչպես նաև նախապատրաստել է տեղական մարմինների ընտրությունների մասին օրենքի նախագիծ (2014թ.): Ուկրաինան սահմանադրական փոփոխություններ է կատարել՝ այս պահին իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու համար (2015թ.): Տե՛ս Միֆ #6-ն այստեղ:

 

Ռուսաստանը չի օկուպացնելու Ուկրաինան, և սա սահմանափակ գործողություն է Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացման համար Բոլոր ստերից ամենամեծը: Պուտինի անհեթեթ և գրոտեսկային գլխավոր սուտը հնչում է այն ժամանակ, երբ լայնամասշտաբ օդային, ցամաքային և ծովային հարձակումները շարունակվում են: Քաղաքացիական թիրախների ռմբակոծում և Ժնևի կոնվենցիայի շատ այլ խախտումներ:

 

Կոսովոյի հակամարտությունը. ՆԱՏՕ-ն միտումնավոր ռմբակոծում էր Բելգրադի խաղաղ բնակչությանը Պուտինի և Լավրովի մեկ այլ սիրած թեմա, որով փորձում են զուգահեռներ անցկացնել Միլոշևիչի ռազմական սպանությունների ու էթնիկ զտումների և Դոնբասի հակամարտության մեջ: Կոսովոն կանգնած էր անդունդի առաջ՝ ավելի քան 900 000 բնակչությամբ. Կոսովոյի բնակչության կեսն սպանվել, տեղահանվել կամ փախստական էր դարձել: Պաշտպանելու պատասխանատվությունը հստակ էր: Բոլորովին նման չէր Դոնբասին:

 

Ռուսաստանը ապառազմականացումից և դենացիֆիկացումից հետո Ուկրաինային հնարավորություն կտա որոշելու իր ապագան առանց արտաքին ազդեցության:

 

Սկսած 2013-2014թթ. Եվրոմայդանի բողոքներից՝ կրեմլամետ ԶԼՄ-ները կեղծ պնդումներ են անում, որ Ուկրաինան վերահսկվում է դրսից:

Նման ապատեղեկատվական պնդումների ավելի քան 100 օրինակ կա EUvsDisinfo տվյալների բազայում:

Նման պնդումները ոչ մի փաստացի հիմք չունեն:

Իրականում, «ազատագրումը նեոնացիզմից» մեղմասացություն է Մոսկվայի համար, որը ցանկանում է քաղաքական ընդդիմախոսների լայնածավալ ճնշումներ իրականացնել՝ ստալինյան տիպի ռեպրեսիաների նման։

«Ընտրություններ՝ սեփական ապագան որոշելու համար. կեղծ ժողովրդավարություն հրացանի նշանառության տակ՝ ճիշտ այնպես, ինչպես Ղրիմում 2014 թվականին, երբ ռուսական զինված ուժերը կեղծ հանրաքվե անցկացրեցին, որը ոչ մի միջազգային մարմին չի ճանաչում:

Տե՛ս մեր համառոտ հերքումն այստեղ

Արևմուտքը սաբոտաժի ենթարկեց ցանկացած համաձայնություն՝ կապված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների հետ: Պուտինը դիմեց պատերազմի, ոչ թե դիվանագիտության:

Ռուսական պահանջները, որոնք ներկայացվել էին 2021 թվականի դեկտեմբերին, համապատասխանաբար՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև, այսպես կոչված «պայմանագրերի» նախագծում, նախատեսված էին մերժվելու համար, որպեսզի Ռուսաստանը կարողանա զոհի դեր խաղալ: Ըստ էության, պահանջները կոչ էին Եվրոպայում իրավիճակը հետ բերելու նախքան 1997թ.-ի դրությանը՝ ԱՄՆ-ը հեռանում է Եվրոպայի մեծ մասից, ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ դե ֆակտո ապառազմականացվում են, և անորոշ ժամանակով սահմանափակվում է ազատ երկրների՝ իրենց քաղաքականությունը որոշելու իրավունքը:

Փոխզիջումներ ու լուծումներ չփնտրող այս կեղծ դիվանագիտությունը իրականում ծխածածկույթ էր և հոգեբանական գործողության մաս՝ Արևմուտքին շփոթեցնելու, շեղելու և պառակտելու համար: Միևնույն ժամանակ, ռուսական ուժերը հավաքում էին ու նախապատրաստում ներխուժման: Արևմուտքը մերկացրեց Պուտինի բլեֆը՝ հանրության հետ կիսելով հարձակման ծրագրերի մասին հետախուզական տվյալները:

Բուդապեշտի հուշագիրը [1994] այլևս արդիական չէ Կրեմլը խուսափում է հիմնական հարցից. Ուկրաինան հրաժարվեց միջուկային զենքից, և դրա դիմաց ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները Բուդապեշտի հուշագիրը ստորագրեցին՝ Ուկրաինայի ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ երաշխիքներով:

Տե՛ս հերքված ապատեղեկատվության օրինակներն այստեղ:

 

Կատեգորիաներ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

    Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

      Subscribe to the Disinfo Review

      Your weekly update on pro-Kremlin disinformation

      Data Protection Information *

      The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.