Ռուսական տեղեկատվական մանիպուլյացիոն ջանքերը Ենթասահարյան Աֆրիկայում
Ենթասահարյան Աֆրիկայում զարգացող տեխնոլոգիական առաջընթացի և ինտերնետի տարածման արդի դարաշրջանում, Ռուսաստանը օգտվելով իր հնարավորությունից՝ ողողեց աֆրիկյան տեղեկատվական լանդշաֆտը կեղծ պատմություններով: Այս պատմությունները, որոնք ներառում են սկսած առողջությունից մինչև անվտանգություն, տարածվում են առցանց մանիպուլյացիաների մեծ թվով լծակների միջոցով, որոնք հանդիսանում են Ռուսաստանի կողմից օտարերկրյա տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու և միջամտելու (ՖԻՄԻ) ջանքերի մեծ մասը, իր արտաքին քաղաքականությունն առաջ տանելու համար:
Վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը աֆրիկյան մի շարք երկրներում ստեղծել է ապատեղեկատվական էկոհամակարգ, որտեղ կեղծ և չստուգված տեղեկատվությունը հաճախ ստվերում է փաստացի տեղեկատվությանը և անկախ լրագրությանը: Արևմուտքի դեմ տեղեկատվական մանիպուլյացիայի կիրառելուց բացի, այս նենգ գործողությունները խաթարում են վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և լուրջ մտահոգություններ են առաջացնում տեղի բնակչության անվտանգության համար:
Մինչ Ռուսաստանը և նրա ՖԻՄԻ-ն պնդում են, որ Կրեմլը եզակի դիրք ունի՝ անվտանգություն և ռազմական օգնություն տրամադրելու կարիք ունեցող երկրներին, իրականությունը ներկայացնում է միանգամայն այլ պատկեր, որը բնութագրվում է անվտանգության և կայունության մշտական վատթարացմամբ: Սա ոչ միայն ընդգծում է Ռուսաստանի անկարողությունը կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները, այլ նաև հստակորեն ցույց է տալիս դա անելու մտադրության բացակայությունը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մտադիր է ավելի ընդլայնել իր չարամիտ գործունեությունը ողջ մայրցամաքում:
Ի՞նչն է նպաստում Աֆրիկայում ռուսական ՖԻՄԻ-ի զարգացմանը:
Ռուսաստանի թիրախում գտնվող ենթասահարյան երկրներն ունեն ընդհանուր գծեր՝ բնական ռեսուրսների հսկայական պաշարներ, փխրուն քաղաքական ինստիտուտներ, անվտանգության զգալի մարտահրավերներ և գաղութային պատմության ժառանգություն, որի հետ ստիպված են առերեսվել։
Ռուսաստանի կողմից աֆրիկյան երկրներին ուղղված FIMI-ի օգտագործման դրդապատճառները բազմաշերտ են:
Առաջին հերթին, Կրեմլը ձգտում է ընդլայնել իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը շահավետ բիզնես գործարքներ կնքելով, բնական ռեսուրսների հասանելիություն ձեռք բերելով և քաղաքական դաշինքներ ստեղծելով: Տեղական տեղեկատվական միջավայրի մանիպուլյացիայի միջոցով Ռուսաստանը կարող է ձևավորել հասարակական կարծիք, աջակցել բարենպաստ քաղաքական թեկնածուներին և ապակայունացնել կառավարությունները, որոնք հակասում են իր շահերին:
Երկրորդ, ռուսական ՖԻՄԻ-ն հանդիսանում է ավելի լայն ռազմավարության առանցքային բաղադրիչ, որն ուղղված է փոխելու Արևմուտքի հարաբերությունները ենթասահարային երկրների հետ: Խոսքը տարաձայնություններ սերմանելու, առկա դժգոհությունները ավելացնելու և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու մասին է: Նման մարտավարությունը միանգամայն համահունչ է Ռուսաստանի գլխավոր նպատակին, այն է՝ խաթարել ժողովրդավարական նորմերը և ուժեղացնել իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում։
Երրորդ, ՖԻՄԻ-ն գործի է դրվում արդարացնելու խունտաներին, որոնք իշխանության են եկել ոչ լեգիտիմ և դաժան ռազմական ուժի միջոցով, և որոնք շարունակում են աղքատացնել և չարաշահել քաղաքացիական բնակչությանը Վագներ խմբի աջակցությամբ: Սրա վերջնական արդյունքն ավելի պառակտված, ավելի փխրուն և նվազ ապահով աֆրիկյան համայնքներն են՝ անկախ լրատվամիջոցների համար սահմանափակ տարածքով:
Ինչպե՞ս է գործում ռուսական ՖԻՄԻ ապարատը Ենթասահարյան Աֆրիկայում:
Կրեմլը գործի է դրել գործիքների մեծ զինանոց՝ իր հավակնություններն իրականացնելու համար, օրինակ՝
- Ստեղծում է առաջատար պետական հեռուստաալիքների իր տեղայնացված տարբերակները, ինչպիսիք են Sputnik Afrique, RT Afrique և Afrique Média: Վերջինս հանդիսանում է տարածաշրջանի ամենաազդեցիկ ֆրանսալեզու լրատվական աղբյուրներից մեկը, որը ծառայում է որպես կրեմլամետ և վագներամետ ապատեղեկատվության տարածող։ Բացի այդ, Ռուսաստանը ֆինանսավորում է տեղական ռադիոկայանները, ինչպիսիք են Radio MaliBa FM-ը Մալիում, և թերթեր, ինչպիսին է Ndjoni Sango-ն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որոնք ունեն միակողմանի կրեմլամետ դիրքորոշում:
- Համագործակցությունը համաաֆրիկյան շարժման հետ, որպեսզի տեղական լսարանին առավելագույն չափով ծանոթացնեն ռուսական պատմություններին, ինչպիսիք են տխրահռչակ Նատալի Յամբը, ով հայտնի էր «Սոչիի տիկինը» մականունով կամ Քեմի Սեբան,որոնք 2023 թվականի հուլիս ամսին մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան-Աֆրիկա վերջին գագաթնաժողովին։ Հակարևմտյան հռետորաբանության տարածումից մինչև «Վագներ» խմբի վարձկանների գովազդումը, այս աղբյուրները նաև պարբերաբար արդարացնում են Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ընդդեմ Ուկրաինայի։
- Սոցցանցերում կեղծ բովանդակության հասանելիության ուժեղացում ՝ աֆրիկյան, տարածաշրջանային կամ ազգային մակարդակներում կեղծ օգտահաշիվների և տրոլների ցանցերի ստեղծման և օգտագործման միջոցով: Facebook-ը ծառայում է որպես առաջնային հարթակ՝ հեղեղելու տեղեկատվական միջավայրն իրենց հուզական և ապացուցելի կեղծ բովանդակությամբ:
- Բևեռացնող բովանդակության տարածում՝ իրադարձությունների մասին պատկերացումները խեղաթյուրելու համար, հատկապես Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Սենեգալում և Նիգերում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ։ Որպես օրինակ կարող ենք ներկայացնել արևմտյան երկրների դրոշների այրումը, Ռուսաստանի կամ Վագներ խմբի դրոշները ծածանող ցուցարարները:
- Շինծու տեսանյութերի, անիմացիաների, կինեմատոգրաֆիայի և մարտական ֆիլմերի ստեղծումը և տարածումը, որոնք ուղղված են կեղծ գաղափարի տարածմանը, այն է՝ Վագների հետ համագործակցությունը հանդիսանում է Աֆրիկայում անվտանգություն ապահովելու և Արևմուտքը արատավորելու միակ միջոցը։