«Ռուսաստանի Շարունակվող Ապատեղեկատվական Արշավների Դեմ Պայքար». EUvsDisinfo-ի ութ տարիները
Սա EUvsDisinfo հոդվածի թարմացված և ընդլայնված տարբերակն է, որն առաջին անգամ հրապարակվել է 2020 թվականի ապրիլին: Բնօրինակը կարող եք կարդալ այստեղ։
Այս հոդվածով մենք մեր ընթերցողներին կրկին հրավիրում ենք EUvsDisinfo-ի կայքով կուլիսային շրջայցի: Մենք կանդրադառնանք մեր պատմության որոշ առանցքային պահերին անընդհատ փոփոխվող սպառնալիքի լանդշաֆտի ֆոնին, սկսած 2014 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից և ԵՄ առաջնորդների՝ Արևելյան StratCom աշխատանքային խումբ ստեղծելու հետագա որոշումից: Մենք անդրադառնում ենք COVID-19 համաճարակի և հատկապես դրան ուղեկցող «ինֆոդեմիայի» դեմ պայքարից քաղված դասերին, ինչպես նաև Ռուսաստանի ապատեղեկատվությանն ու տեղեկատվական մանիպուլյացիային հակազդելու մեր ջանքերին՝ Կրեմլի դաժան, լայնամասշտաբ Ուկրաինա ներխուժման համատեքստում, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին։ Ի վերջո, EUvsDisinfo-ի էվոլյուցիան արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) սպառնալիքներին Եվրամիության արձագանքի ուժեղացման ավելի մեծ պատմության մի մասն է:
Եզակի լիազորություններ
2015 թվականի մարտի 19-ին և 20-ին ԵՄ 28 երկրների ղեկավարներ հավաքվեցին Բրյուսելում։ Գագաթնաժողովի մասնակիցների փաստաթղթով ամրագրված որոշումներից մեկը հետևյալն էր.
Եվրոպական խորհուրդն ընդգծել է Ռուսաստանի շարունակական ապատեղեկատվական արշավներին հակազդելու անհրաժեշտությունը և այդ առիթով հանձնարարել է Բարձրագույն ներկայացուցչին՝ անդամ պետությունների և ԵՄ կառույցների հետ համագործակցելով, մինչև հունիս պատրաստել ռազմավարական հաղորդակցության գործողությունների ծրագիր: Այս ուղղությամբ առաջին քայլը հանդիսանում է հաղորդակցության թիմի ստեղծումը:
Եվրամիության ամենաբարձր մակարդակով միաձայն որոշում ընդունելով, որում Ռուսաստանը հստակորեն անվանվում էր որպես ապատեղեկատվության աղբյուր, 28 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հզոր և եզակի լիազորություններ տվեցին East Stratcom-ի աշխատանքային խմբին՝ հետագա աշխատանքի համար: Այդ ժամանակից ի վեր ԵՄ-ն հաստատել և ամրապնդել է այդ լիազորությունները։
Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվության վերլուծության բաժնում ստեղծվեց փորձագետների թիմ՝ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ծառայությունը։ Դուք կարող եք մանրամասն ծանոթանալ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվության վերլուծության բաժնի գործունեությանը այստեղ:
Ուկրաինան՝ Ռուսաստանի ապատեղեկատվության գլխավոր թիրախը
Մինչ այդ քաղաքական մանդատի գործնականում կիրառության ուսումնասիրությունները սկսելը, անհրաժեշտ է հիշել այն իրավիճակը, որը ստեղծվել էր այդ ժամանակ եվրոպական մայրցամաքի արևելքում։
2014 թվականին՝ այդ թիմի ստեղծումից մեկ տարի առաջ, եվրոպական մի երկիր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ռազմական ուժ կիրառեց, որպեսզի հարձակվի և իր հարևան երկրից տարածքներ կորզի. Ռուսաստանը ապօրինի զավթեց ուկրաինական Ղրիմի թերակղզին. Բացի այդ, Ռուսաստանի կողմից աջակցվող զինված անջատողական խմբավորումները վերահսկողություն հաստատեցին Արևելյան Ուկրաինայի որոշ տարածքների վրա՝ սկսելով պատերազմ, որը ութ տարի անց հանգեցրեց Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը: 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները ռուսական հրթիռով խոցեցին Մալայզիական ավիաուղիներին պատկանող MH17 չվերթի ինքնաթիռը, որում եղել են 298 մարդ, որոնցից 80 երեխաներ էին, իսկ 196 Հոլանդիայի քաղաքացիներ:
Այս իրադարձություններն ուղեկցվեցին զանգվածային ապատեղեկատվական արշավով։ Այս քարոզարշավը առաջնորդվում էր բացահայտ ստերով, որոնք տարածվում էին անմիջապես Կրեմլից և աջակցվում էին ապատեղեկատվության հսկայական էկոհամակարգի կողմից: Այսպիսով, Կրեմլը տեղեկատվական մանիպուլյացիան վերածեց աշխարհաքաղաքական զենքի։ Դրա նպատակն առաջին հերթին Ուկրաինայում իրավիճակի խարխլումն ու ապակայունացումն էր՝ կասկածներ ու տարակուսանք առաջացնելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության աչքերում։
Նկարը ստեղծվել է 2021 EUvsDisinfo հոդվածի հիման վրա. Կրեմլի ապատեղեկատվության գլխավոր թիրախը
Կրեմլինամետ ապատեղեկատվությունը կապված Ուկրաինայում ունեցած նպատակների հետ․․․ | ||
ՌՈՒՍԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ ներկայացնելու համար Ուկրաինան որպես թշնամի |
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ բաժանելու և ապակայունացնելու համար |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ լեգիտիմացնելու համար Ռուսաստանի ագրեսիան |
Ընդամենը վերջերս մենք տեսանք, թե ինչպես Կրեմլամետ ապատեղեկատվությունը ճանապարհ հարթեց Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման համար դեպի Ուկրաինայի տարածք, (տե՛ս նաև այստեղ)՝ պատերազմի հանդեպ ներքին աջակցություն ներգրավելով և կոչ անելով ու արդարացնելով Ուկրաինայում տեղի ունեցող վայրագությունները։ Միևնույն ժամանակ, Կրեմլամետ ապատեղեկատվական էկոհամակարգը՝ խաթարելու համար Ուկրաինային ուղղված գլոբալ աջակցությունը, ավելի խորն է թափանցում դեպի համաշխարհային լսարաններ՝ շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ պարենային ևէներգետիկ անվտանգությունը:
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ EUvsDisinfo- ի իրազեկման աջակցող արշավներ
EUvsDisinfo-ն հանդիսանում է ԵՄ առաջնորդների կողմից տրված քաղաքական լիազորությունների հետ կապված հիմնարար հարցի պատասխաններից մեկը. Ինչպե՞ս կարելի է հակազդել ապատեղեկատվությանը:
EUvsDisinfo-ի կայքը և սոցիալական մեդիայի օգտահաշիվները հիմնված են այն սկզբունքի վրա, որ իրազեկման բարձրացումը անհրաժեշտ (բայց ոչ միակ [1]) տարրն է ապատեղեկատվությանը հակազդելու համար: Գիտակցելով, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև այլ օտարերկրյա խաղացողներ օգտագործում են ապատեղեկատվությունը որպես զենք, ճանաչելով ապատեղեկատվության հիմնական անալոգիաները, իմանալով մանիպուլյացիայի ամենատարածված մարտավարությունն ու տեխնիկան, հասկանալով փաստերի ստուգման հիմնական սկզբունքները և տեղեկատվության ուսումնասիրումը (հատկապես ինտերնետում), այս ամենը մեզ ավելի դիմացկուն է դարձնում։
EuvsDisinfo-ն հանձնառու է տրամադրել հիմնական գործիքներ նման դիմակայունություն ստեղծելու համար: Մեր նյութերը հասանելի են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներեն, ռումիներեն, ռուսերեն, գերմաներեն, լեհերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն, իսկ որոշ դեպքերում՝ չինարեն:
Այս գործիքների մեջ առանցքային տեղ է զբաղեցնում EUvsDisinfo-ի տվյալների բազան, որը հանրությանը հասանելի և անընդհատ թարմացվող պահոց է, որտեղ ներկայացված են Կրեմլամետ ապատեղեկատվության ավելի քան 15000 օրինակներ: Տվյալների բազայում մուտք գործող ինֆորմացիան հավաքագրվում է սկսած 2015 թվականի վերջից։ Դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է Կրեմլամետ ապատեղեկատվության անհատական օրինակ, այսինքն՝ ապատեղեկատվություն, որը գալիս է այն լրատվամիջոցներից, որոնք կարող են կապված լինել Կրեմլի ապատեղեկատվական էկոհամակարգի հետ՝ հիմնվելով նրանց ֆինանսավորման, պետական վերահսկողության կամ մանիպուլյատիվ առցանց վարքագծի վրա: Թեև այս տվյալների բազան չի կարող օգտագործվել ապատեղեկատվության քանակականացման համար, այն մեզ թույլ է տալիս հետևել այն ուղությունները և թեմաները, որոնք Կրեմլն օգտագործում է տեղեկատվության մանիպուլյացիայի նպատակով և բացահայտել հիմնական ապատեղեկատվական անալոգիաները:
Օրինակ՝ EUvsDisinfo- ի տվյալների բազան ցույց է տալիս, որ Ուկրաինային «նացիզմի» մեջ անհիմն մեղադրանքը, որը Կրեմլն օգտագործեց որպեսզի հիմնավորի 2022 թվականին լայնամասշտաբ ներխուժմումը, հանդիսացել է շարունակական կրեմլամետ ապատեղեկատվական նարատիվ։ Տվյալների բազայում առկա են շուրջ 600 նյութեր, սկսած 2015 թվականից, որոնցում Ուկրաինան մասնավորապես մեղադրվում է «նացիստական-ֆաշիստական» պետություն լինելու մեջ։ Իսկապես, «նացիստներով» շրջապատված Ռուսաստանի նարատիվը պրոկրեմլյան հիմնական ապատեղեկատվական նարատիվներից մեկն է՝ «Էլիտաներն ընդդեմ ժողովրդի», «Վտանգված արժեքներ», «Ինքնիշխանության կորուստ», «Անխուսափելի փլուզում» և «Հահագանդա» նարատիվների հետ մեկտեղ: Դրանց մասին ավելին կարող եք իմանալ EUvsDisinfo կայքում:
Հիմնվելով Կրեմլամետ ապատեղեկատվության էկոհամակարգի շարունակական մշտադիտարկման վրա՝ EUvsDisinfo-ն առաջարկում է հանրությանը հասանելի մի շարք ապրանքներ: Դրանք ներառում են՝
Disinfo Review– շաբաթական տեղեկագիր է, որը ներկայացնում է Կրեմլամետ ապատեղեկատվության վերջին միտումները: Դուք այն կարող եք կարդալ առցանց ամեն հինգշաբթի առավոտյան կամ կարող եք բաժանորդագրվել այստեղ։
LEARN բաժինը– կայք է, որը տրամադրում է ապատեղեկատվությունը հասկանալու և դրան արձագանքելու հիմնական գործիքներ: 2015 թվականի մեկնարկից ի վեր, EUvsDisinfo-ն 14 լեզուներով հրապարակել է մոտ 4000 նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ և էսսեներ։ Այստեղ կան բազմաթիվ տեղեկություններ: LEARN-ը մեկ վայրում հավաքված ամբողջական ռեսուրս է, որը օգնում է հասկանալ ապատեղեկատվության հիմնական սահմանումները և մեխանիզմները: Այն նաև տրամադրում է պատասխանների օրինակներ և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար նշվում են արտաքին ռեսուրսներ:
Տեղեկատվություն այցելուների համար Ապատեղեկատվության դեմ պայքարը պահանջում է ամբողջ հասարակության մոտեցումը, ինչը նշանակում է, որ ոչ մի հաստատություն կամ կազմակերպություն չի կարող դա միայնակ անել: Եվ կան բազմաթիվ փաստեր ստուգողներ, լրագրողներ, տվյալների վերլուծաբաններ,ուղեղային կենտրոններ և ակտիվիստներ, որոնց աշխատանքն օգնում է դիմակայել սպառնալիքին և կամաց-կամաց մեր հասարակությունն ավելի դիմացկուն դարձնել։ EUvsDisinfo-ի այցելուների տեղեկատվությունը ներկայացնում են այս կարևոր աշխատանքի որոշ օրինակներ՝ սկսած ուկրաինացի հետազոտողից, որն ուսումնասիրում է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում տեղեկատվական մանիպուլյացիայի մարտավարությունը դաժան պատերազմ մղելու համար, մինչև միջազգային ուղեղային կենտրոնը, որը ուսումնասիրում է, թե ինչպես է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը օգտագործում տեղեկատվական մանիպուլյացիաները՝ ձևավորելու Սինցզյանում Պեկինի քաղաքականության միջազգային ընկալումները ։
Բացի այդ, դուք կարող եք գտնել հատուկ թեմատիկ բաժիններ, որտեղ մենք ուսումնասիրում ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընտրություններին միջամտությունը կամ ապատեղեկատվության վերլուծությունը, որն ուղղված է մասնավորապես Արևելյան գործընկերության նախաձեռնությանը, Բելառուսի և Ուկրաինայի ժողովրդավարական ուժերին և այլ թեմաներին:
Հետազոտությունները և հաշվետվությունները եզակի հավաքածու են, որում ներառվում են երրորդ կողմի ուսումնասիրությունների, հոդվածների և զեկույցների լայն շրջանակ, որոնք կապված են Կրեմլամետ ապատեղեկատվության հետ: Եթե ցանկանում եք ուսումնասիրել ընդանուր ներածությունը, իմանալ ընտրություններին միջամտելու Կրեմլի փորձերի մասին կամ ուսումնասիրել, թե ինչպես է մեկ կեղծ հաղորթագրությունը տարածվում վեբկայքերի լայն ցանցում, ապա դուք գտնվում եք ճիշտ վայրում։
Զարգացող սպառնալիք և կատարելագործված պատասխան
Երբ խոսքը վերաբերում է ապատեղեկատվությանը, ապա պետք է նշել որ սպառնալիքի լանդշաֆտը անընդհատ փոխվում է: Եթե մենք ցանկանում ենք մնալ առջևում, ապա պետք է հասկանանք սպառնալիքը և արձագանքենք դրան։
Չինաստանը ապատեղեկատվության ևս մեկ դերակատար
Հասկանալի է, որ Ռուսաստանը միակ արտաքին դերակատարը չէ, որը զբաղվում է ապատեղեկատվությամբ և տեղեկատվական մանիպուլյացիաներով՝ ելնելով իր քաղաքական (աշխարհաքաղաքական) նպատակներից։
2020 թվականի հունիս ամսին ինֆոդեմիայի գագաթնակետին հրապարակված Covid-19-ի ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ համատեղ ուղերձում ԵՄ-ն հստակ նշել է, որ
Որոշ երրորդ երկրներ, մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը, ԵՄ-ում, նրա հարևան երկրներում և ամբողջ աշխարհում COVID-19-ի շուրջ նպատակաուղղված ազդեցության գործողություններ և ապատեղեկատվական արշավներ են իրականացնում՝ ձգտելով խաթարել ժողովրդավարական բանավեճերը և մեծացնել սոցիալական բևեռացումը, ինչպես նաև բարելավել սեփական իմիջը COVID-19-ի համատեքստում։
Չինաստանը դարձել է տեղեկատվական մանիպուլյացիայի և ապատեղեկատվության դերակատար, որն ունի մարտավարության բազմազան զինանոց, թեպետև նրա մեթոդները տարբերվում են Ռուսաստանի մեթոդներից: Այնուամենայնիվ, EUvsDisinfo-ն փաստագրել է, թե ինչպես են ապատեղեկատվական որոշ նարատիվներ համընկնում Կրեմլամետ և չինական ապատեղեկատվական ցանցերի միջև:
Չինաստանի պետական ԶԼՄ-ները և սոցիալական լրատվամիջոցների պաշտոնական ալիքները ուժեղացրել են ընտրված Կրեմլամետ դավադրության նարատիվները: Դրանց թվում է մասնավորապես դավադրություն «Ամերիկայի կողմից ֆինանսավորվող գաղտնի լաբորատորիաների» վերաբերյալ, որոնք իբր շրջապատում են Ռուսաստանը և որտեղ ենթադրաբար կենսաբանական զենք է արտադրվում։ Սա Կրեմլամետ ապատեղեկատվության հին հնարք է, որը վերածնվել էլ համաճարակի ժամանակ, իսկ վերջերս կիրառվել է որպես Կրեմլի հերթական փորձ՝ արդարացնելու համար իր ներխուժումն Ուկրաինայի տարածք։ Ուկրաինայի դեմ մղվող Ռուսաստանի պատերազմը հանդիսանում էր տեղեկատվական միջավայրում Չինաստանի և Ռուսաստանի միջև մերձեցման ևս մեկ ապացույց, երբ չինացի դերակատարները նաև ուժեղացրեցին ապատեղեկատվական նարատիվները, որոնք ներկայացնում էին Ուկրաինան որպես «նացիստական» պետություն:
Կրեմլամետ տեղեկատվական մանիպուլյացիայի էկոհամակարգը նաև մեծ սիրով ուժեղացրեց Չինաստանի հայտարարությունները, որոնք ազատում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատասխանատվությունից, ինչը մենք նկատել էինք պատերազմի առաջին իսկ օրերից:
Ռուսաստանի և Չինաստանի ապատեղեկատվական գործողությունների համընկնման այս և այլ օրինակներ քննարկվում են EUvsDisinfo-ի Չինաստանին վերաբերող հատուկ բաժնում (EUvsDisinfo-ի որոշ տեքստեր հասանելի են նաև չինարենով):
Նոր տերմինաբանություն և կենտրոնացում տվյալների վրա
Շատ է խոսվել և բազմաթիվ նյութեր են հրապարակվել ինտերնետ տրոլների (հսկա գործարանների) և բոտերի մասին՝ որպես ապատեղեկատվության ուժեղացուցիչներ և տարածողներ։ Միգուցե տարիների ընթացքում մենք ավելի լավ ենք կարողացել դրանք հայտնաբերել, կամ գոնե ավելի տեղյակ ենք դրանց մասին: Այնուամենայնիվ, այս օրերին անհրաժեշտ է նաև դիտարկել այն ռիսկերը, որոնք կարող են առաջացնել գեներատիվ արհեստական ինտելեկտը և նմանատիպ տեխնոլոգիաները, այդ թվում՝ ապատեղեկատվության տարածումը։
Հասկանալի է, որ խաբեությունն ու մանիպուլյացիաները չեն սահմանափակվում կեղծ տեղեկություններով կամ ապակողմնորոշող բովանդակությամբ: Ապատեղեկատվական հաղորդագրությունները կարող են անտանելի կրկնվող լինել։ Այնուամենայնիվ, մանիպուլյատիվ վարքագիծը, հատկապես առցանց տիրույթում, շարունակում է զարգանալ: Այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն ապակողմնորոշիչ և/կամ կեղծ բովանդակությանը այլ նաև ապատեղեկատվության դերակատարների վարքագծին:
Մեր աշխատանքի ուղղությունը մեծապես կախված է մեր կողմից կիրառվող սահմանումներից և մոտեցումներից: Ահա թե ինչու մենք ավելի հաճախ ենք ապատեղեկատվությունը դասակարգում որպես ավելի լայն մանիպուլյատիվ գործունեության մաս՝ որպես օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիա և միջամտություն կամ FIMI:
Օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը վերաբերում է տեղեկատվական ոլորտում մանիպուլյատիվ վարքագծի օրինակին, որը սպառնում է արժեքներին, ընթացակարգերին և քաղաքական գործընթացներին: Նման գործողությունները մանիպուլյատիվ են, թեև սովորաբար անօրինական չեն, և իրականացվում են դիտավորյալ և համակարգված կերպով, հաճախ այլ հիբրիդային գործողությունների հետ համատեղ: Այն կարող է իրականացվել պետական կամ ոչ պետական սուբյեկտների և նրանց վստահված անձանց կողմից:
Ապատեղեկատվության և ավելի կոնկրետ տեղեկատվական մանիպուլյացիային վարքագծային տեսանկյունից մոտեցումը, այսինքն՝ թե ինչպես է ապատեղեկատվությունը ստեղծվում, տարածվում և ընդլայնվում, թույլ է տալիս դրա վաղ հայտնաբերման և վերլուծության նոր մեթոդներ ստեղծել: Սա ընդլայնում է մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես է գործում ապատեղեկատվությունը: Օրինակ, այն ցույց է տալիս, թե ինչպես է վերջերս Կրեմլամետ ապատեղեկատվական կեղծիքը, որն պնդում էր, որ «ուկրաինացի ազգայնականները» հրկիզել են ռուսական ուղղափառ եկեղեցին, ստեղծվել է հին տեսանյութի հիման վրա, այնուհետև կեղծ բովանդակությամբ տարածվել սոցիալական ցանցերում (Telegram)՝ , և այնուհետև ցուցադրվել է բելառուսական և ռուսական պետական հեռուստաալիքներով։ Կամ, դա կարող է ցույց տալ, թե ինչպես են Twitter-ում ռուսական պաշտոնական դիվանագիտական օգտահաշիվները,Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժումից հետո, դարձել Կրեմլամետ ապատեղեկատվական ցանցի անբաժանելի մասը։
Այս և նմանատիպ նյութերը տրամադրվում են EEAS-ի հատուկ տվյալների թիմի կողմից, որը մասնագիտացած է մանիպուլյատիվ ապատեղեկատվության մարտավարության և տեխնիկայի որոնման մեջ: Տվյալների թիմի հետազոտությունների արդյունքները ապահովում են ապատեղեկատվության լանդշաֆտի ավելի ամբողջական և հստակ պատկերացում և հնարավորություն են տալիս կիրառել ավելի արդյունավետ արձագանքող միջոցներ: Դրանք նաև օգտագործվում են EUvsDisinfo-ի աշխատանքում և արտացոլվում են մեր ապրանքներում, ներառյալ մեր շաբաթական ապատեղեկատվության ամփոփման մեջ:
Դուք կարող եք ավելին իմանալ մեր մոտեցման և ապատեղեկատվության դերակատարների վարքային ասպեկտների մասին՝ կարդալով FIMI-ի սպառնալիքների վերաբերյալ EEAS-ի առաջին զեկույցը:
Ավելի լայն պատկերը
Ստեղծվելով 2015 թվականին՝ EUvsDisinfo-ն ԵՄ-ի առաջին արձագանքներից մեկն էր ապատեղեկատվությանը և օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիային ու միջամտությանը: Իրավիճակն այժմ բոլորովին այլ է.EEAS ռազմավարական հաղորդակցությունների, աշխատանքային խմբերի և վերլուծությունների ստորաբաժանումը, որտեղ տեղակայված է EUvsDisinfo-ն, աճել և զարգացել է տարիների ընթացքում և օգնում է ԵՄ-ին լուծել հարևան երկրներում և գլոբալ մակարդակում FIMI -ի հետ կապված բազմաթիվ հարցեր: Բացի East Stratcom աշխատանքային խմբի, դեպարտամենտը ներառում է Արևմտյան Բալկանների և MENA տարածաշրջանների վերաբերող աշխատանքային խմբեր, ինչպես նաև տվյալների վերլուծության հատուկ թիմ և խումբ, որը պատասխանատու է քաղաքականության, ռազմավարության և գլոբալ գերակա խնդիրների համար, ներառյալ Չինաստանի իշխանությունների հետ կապված FIMI գործունեության փորձագետները:
Շատ կարևոր է, որ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը, այդ թվում՝ ապատեղեկատվությանը հակազդելը բարձր է դասվում Եվրամիության քաղաքական օրակարգում։ Բազմաթիվ քաղաքական փաստաթղթեր, ինչպիսիք են Եվրոպական ժողովրդավարության զարգացման գործողությունների ծրագիրը (2020), հաստատում եւ ամրապնդում են ԵՄ-ի հանձնառությունն ու ջանքերը հակազդելու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային եւ միջամտությանը, դրանով իսկ ամրապնդելով ԵՄ անվտանգությունը, հատկապես հիբրիդային սպառնալիքների դեմ:
ԵՄ քաղաքականության փաստաթղթերի շարքում պետք է նշել Ռազմավարական կողմնացույցը (2022 թ.), որին հաջորդում են Եվրոպական խորհրդի եզրակացությունները (2022 թվականի հունիս), որոնք ԵՄ-ի անունից հստակ հանձնառություն են արտահայտում արտաքին տեղեկատվության մանիպուլյացիային և միջամտությանը հակազդելու գործիքակազմմշակելու համար: Այլ կերպ ասած, ԵՄ-ն հանձնառու է հետագայում կատարելագործել և իրականացնել մի շարք գործիքներ, որոնք ուղղված կլինեն FIMI- ի կանխարգելմանն ու հակազդմանը, այդ թվում՝ ապատեղեկատվությանը։ Բայց կոնկրետ ի՞նչ գործիքներ ունի ԵՄ-ն իր տրամադրության տակ:
Ընդհանուր առմամբ, FIMI-ին հակազդելու ԵՄ գործիքները բաժանվում են չորս առանձին, բայց միմյանց հետ սերտորեն կապված կատեգորիաների, որոնք լրացնում են միմյանց:
ԵՄ FIMI գործիքակազմի պատկերը
Դիվանագիտական պատասխան գործողություններ | Իրավիճակի վերաբերյալ իրազեկում |
Խաբանում և կարգավորում | Դիմակայունության բարձրացում |
Դրանցից առաջինը Իրավիճակի վերաբերյալ իրազեկում է, որն ապահովում է սպառնալիքների, սպառնալիքների դերակատարների և դրանց գործունեության եղանակների վերաբերյալ խորը պատկերացումը: Այս առումով առանցքային է համարվում ԵՄ կառույցների, անդամ պետությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, հետազոտողների և միջազգային գործընկերների միջև տեղեկատվության փոխանակումը։ Սա է պատճառը, որ EEAS-ը մշակում է FIMI Տեղեկատվության փոխանակման և վերլուծության կենտրոնը, գոյություն ունեցող այլ ալիքների հետ միասին, ինչպիսին է օրինակ արագ ազդարարման համակարգը։
Դիմակայունության բարձրացումը ԵՄ-ի ջանքերի մեկ այլ վճռորոշ տարրերից մեկն է հակազդելու FIMI- ին, հատկապես երկարաժամկետ հեռանկարում: Այն ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են թվային և մեդիագրագիտության ուսուցումը, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության աջակցությունը, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության և իրազեկվածության բարձրացումը։ EuvsDisinfo-ի մի շարք գործունեության տեսակներ մտնում են այս կատեգորիայի մեջ:
Խափանումը և կարգավորումը կարևոր դեր են խաղում մասնավոր հատվածի մոբիլիզացման գործում՝ ընկերություններին, ինչպիսիք են սոցիալական մեդիա ընկերությունները, պատասխանատվություն ստանձնելու և ապահովելու, որ իրենց հարթակները չօգտագործվեն FIMI-ի գործառնությունների համար: Այս առումով ԵՄ թվային ծառայությունների ակտը (DSA) կարևոր հիմնաքար է, քանի որ այն սահմանում է հստակ իրավական պարտավորություններ առցանց և սոցիալական մեդիա հարթակների համար՝ կանխելու դրանց համակարգերի չարաշահումը, ներառյալ ռիսկերի նվազեցումը, ինչպիսիք են ապատեղեկատվությունը կամ ընտրությունների մանիպուլյացիան: Սա աշխարհում առաջին նման կարգավորող ակտն է։
Ի վերջո, ԵՄ-ն իր տրամադրության տակ ունի նաև դիվանագիտական պատասխան գործողություններ՝ ՖԻՄԻ-ին հակազդելու համար, և Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա ապացուցեց նման գործիքների կարևորությունը՝ պատժամիջոցներ, ինչպես նաև հրապարակային հայտարարություններ, դեմարշներ և այլն։ Ներխուժումից անմիջապես հետո ԵՄ-ն արագ և միաձայն պատժամիջոցներ ընդունեց Կրեմլի խաբեության զենքերի դեմ. Դրանք են՝ Sputnik-ը և RT-ն, որոնց հետո հաջորդեցին ռուսական այլ պետական լրատվական գործակալություններ. ՌՏՌ-Պլանետա, Ռոսիա 24, Ռոսիա 1, Միջազգային ՏՎՑ, ՆՏՎ/ՆՏՎ-Միր, ՌԵՆ TV, Առաջին ալիք: (Նրանք բոլորը լավ ներկայացված են EUvsDisinfo տվյալների բազայում):
Նրանց հեռարձակման գործունեությունը ԵՄ-ում հրատապ դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել Կրեմլի ագրեսիան Ուկրաինայի դեմ, և քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր ապատեղեկատվության տարածումն ու տեղեկատվական մանիպուլյացիաները ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ։ ԵՄ-ն նաև սահմանափակող միջոցներ է կիրառել մի քանի տասնյակ անձանց նկատմամբ, որոնք ապատեղեկատվություն ստեղծելով և տարածելով՝ աջակցում են Ռուսաստանի գործողություններին և քաղաքականությանը, որոնք խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը։ Սրանք բացառիկ, նպատակային և ժամանակավոր միջոցառումներ են, որոնք ձեռնարկվում են շատ կոնկրետ, աննախադեպ համատեքստում՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։
***
ԵՄ գործիքակազմում ներառված գործիքների լայն շրջանակը՝ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիային ու միջամտությանը հակազդելու համար, արտացոլում է այն պարզ փաստը, որ այս զարգացող սպառնալիքի դեմ պայքարելու համար պահանջվում է կառավարությունների, մասնավոր ձեռնարկությունների և հասարակության մեջ ներգրավված միասնական մոտեցում: Ոչ ոք չի կարող դա միայնակ անել:
Իրազեկության բարձրացումը այս մեծ պատկերի մի փոքր մասն է, և EUvsDisinfo-ն հավատարիմ է մնում իր առաքելությանը: 2022 թվականին, երբ Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, ավելի քան 2,7 միլիոն մարդ այցելեց EuvsdisInfo-ի կայք: Միլիոնավոր մարդիկ (գրեթե 19 միլիոն) շփվել են մեզ հետ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Facebook-ում, Twitter-ում, LinkedIn-ում և Youtube-ում։ Այս տարի նրանցից մեկը կլինե՞ք:
Տե՛ս նաև՝
EEAS-ի կողմից FIMI-ին հակազդող գործունեության վերաբերյալ 2022 թ․հաշվետվություն
Հարցեր և պատասխաններ East StratCom աշխատանքային խմբի վերաբերյալ
[1] East Stratcom-ի աշխատանքային խումբն ինքնին պատասխանատու է աշխատանքի բազմաթիվ ուղղությունների համար, ներառյալ ԵՄ-ի սեփական հաղորդակցության և ազատ լրատվամիջոցների ամրապնդումը ԵՄ հարևանությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրներին: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս «Ավելի լայն պատկերը» բաժինը: