Սեփական խեղաթյուրված արարքների պրոյեկտում ուրիշների վրա

Մեր վերջին Disinfo-ի ակնարկի հրապարակումից հետո կրեմլամետ լրատվամիջոցները կրկին կրակն ուղղեցին Լեհաստանի վրա: Մասնավորապես` մի քանի լրատվամիջոցներ պնդում էին, որ Լեհաստանը պատրաստվում է անեքսիայի ենթարկել Արևմտյան Ուկրաինայի որոշ տարածքներ։ Եթե դուք կանոնավոր կերպով ընթերցում եք EUvsDisinfo-ն, դուք հավանաբար ծանոթ եք այն հայտարարություններին, որոնք, ի թիվս այլոց, օգտագործում է Ռուսաստանը՝ փորձելով աշխարհի ուշադրությունը շեղել Ուկրաինա իր ներխուժումից: Այս առումով ապատեղեկատվության վերջին ալիքը վրա հասավ լրիվ վերջերս՝ մայիսին, երբեմն պնդելով, որ Լեհաստանը ինքնուրույն պատրաստվում է անեքսիայի ենթարկել Ուկրաինան, իսկ ուրիշ անգամներ՝ որ դա անում է Վաշինգտոնի հրամանով:
Թեև կրեմլամետ ապատեղեկատվական հայտարարությունները հայտնի են իրենց անհեթեթությամբ, այս մեկը հատկապես դժվար է համապատասխանեցնել իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ նախկինում դա օգտագործվել է բազմաթիվ անգամներ: Իմպերիալիզմի մասին լեհական ենթադրյալ երազանքների օրինակները, ինչպես գրանցված են մեր տվյալների բազայում, հասնում են մինչև ոչ միայն Ուկրաինայի, այլև Լիտվայի և Բելառուսի անեքսիային: Ի դեպ, Ուկրաինայի հանդեպ այդ ենթադրյալ իմպերիալիստական պլանների օրինակ մենք արձանագրել ենք դեռևս 2016 թվականին: Վեց տարի անց, Լեհաստանը դեռևս չի պլանավորում անեքսիայի ենթարկել իր հարևանների տարածքի որևէ մասը: Սա, իհարկե, չի նշանակում, որ ապատեղեկատվական նարատիվն ինչ-որ տեղ է անհետացել:
Ողջ անհեթեթությունից զատ՝ Լեհաստանն առաջին երկիրն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ուկրաինայի անկախությունը: Ընդհանուր պատմությունը, նմանատիպ ավանդույթները և մշակութային կապերը Լեհաստանին սերտորեն կապում են Ուկրաինայի հետ: Այս փետրվարին ռուսական տանկերի և զորքերի՝ Ուկրաինայի սահմանները հատելուց դեռ շատ առաջ, լեհերը սերտորեն համագործակցում էին ուկրաինացի գործընկերների հետ բոլոր մակարդակներում՝ կենտրոնական իշխանությունից մինչև տեղական համայնքներ:
Վերջին 30 տարիների ընթացքում Լեհաստանը եղել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների ամենաշահագրգիռ աջակիցներից և խոշոր առևտրային գործընկերներից մեկը։ Ռուսաստանի դաժան հարձակումից շատ ավելի վաղ Վարշավան սատարում էր ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հեռանկարին: Հունիսի 23-ին Ուկրաինան հսկայական քայլ կատարեց դեպի ԵՄ իր ճանապարհին, երբ Եվրոպական խորհուրդը երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհեց:
Փետրվարից ի վեր՝ Լեհաստանն օգնում է երկրում անվտանգ ապաստան փնտրող ուկրաինացի փախստականներին՝ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից փախած միլիոնավոր ուկրաինացիներին հնարավորություն տալով մուտք գործել լեհական աշխատաշուկա, ինչպես նաև առողջապահական և սոցիալական նպաստներ տրամադրելով: Ավելին, Լեհաստանն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային՝ ռուսական ներխուժման դեմ նրանց պայքարում:
Կա միայն մեկ երկիր, որը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ դա Ռուսաստանն է:

Տասնամյակներ շարունակ՝ Արևմուտքն իրեն ագրեսիվ է պահում Ռուսաստանի հանդեպ Լեհաստանը պլանավորում է վերահսկողություն սահմանել Ուկրաինայի արևմտյան մասի վրա Կիևը ռուսներին փոխարինել է բանդերական տարրերով և Ուկրաինան վերածել նացիստական պետության
Ռուս դիվանագետները թեժացնում են պարենային անվտանգության մասին մտահոգությունները
Ինչպես նախկինում մենք, և շատ ուրիշներ, գրել ենք՝ ռուսական զորքերը թիրախավորում են ուկրաինական սննդի պահեստները, գողանում բերքը և գյուղտեխնիկան, ոչնչացնում սննդի վերամշակման ձեռնարկությունները և տրանսպորտային ուղիները Ուկրաինայում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն՝ դա սրում է սովի համաշխարհային ճգնաժամը և սովի սպառնալիքը: Ինչպես միշտ, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ իրենից շեղի մեղադրանքը:
Հուլիսի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր իսպանալեզու վեբկայքում մի այլ փաստաթուղթ հրապարակեց՝ նպատակ հետապնդելով հերքել պարենային և էներգետիկ ճգնաժամի պատճառների հետ կապված ութ ենթադրյալ առասպել: Փաստաթուղթը փորձում է հերքել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունները և պարենային ու էներգետիկ ճգնաժամի մեջ մեղադրում է ԵՄ պատժամիջոցներին: Իսպանալեզու երկրներում (օր.՝ Արգենտինա, Էկվադոր, Պերու) Ռուսաստանի մի շարք դեսպանատներ շտապեցին տարածել ապակողմնորոշիչ պնդումները:
Պարենային անվտանգության հետ կապված ապատեղեկատվության շուրջ Ռուսաստանի դիվանագիտական ցանցի ակտիվության նմանատիպ ալիք կար հունիսի սկզբին: Անցյալ անգամ նմանատիպ փաստաթուղթ մի քանի անգամ տարածվել էր ռուսական դիվանագիտական էջերի կողմից Twitter-ում, Facebook-ում և Telegram-ում: Որոշ ժամանակ անց, այդ փաստաթղթի հիման վրա տարբեր տեսակի ինֆոգրաֆիկա (այստեղ մենք ֆիքսել ենք դա), այն է՝ տեսանյութ և զեկույց պատրաստվեց: Այնուհետև տեսողական նյութն ընդլայնվեց ռուսական դիվանագիտական մի քանի կայքերի հաղորդագրություններով, հատկապես՝ իսպանախոս և ոչ ԵՄ երկրներում:
Թեև ոչ ոք իսկապես չի ցանկանում մտածել ձմռան մասին՝ ամառային արձակուրդների համար ճամպրուկները կապելիս, սննդի և վառելիքի առկայության և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը դեռ շատ հեռու է: Միանգամայն հակառակը: Իմանալով, թե ինչպես է գործում Կրեմլը, մենք կարող ենք գրեթե վստահ լինել, որ նրանք կօգտագործեն հնարավորությունը՝ մասամբ իրենց կողմից ստեղծված՝ անտեսելու, խեղաթյուրելու, ուշադրությունը շեղելու և ահաբեկելու համար։
Անցած շաբաթվա այլ լուրերում․
- Ինչպես փչացած ձայնապնակ, Պուտինը շարունակում է պնդել, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, տասնամյակներ շարունակ բացառիկ ագրեսիվ է վարվում Ռուսաստանի հանդեպ։ Ոչ, Արևմուտքը փորձել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ Խորհրդային Միության փլուզումից ի վեր և մինչև այն պահը, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսեց իր ոչնչով չհրահրված ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ։
- Եվս մի հին, բայց արժեք չունեցող պնդում է այն, որ Կիևը ռուսներին փոխարինել է բանդերական տարրերով և Ուկրաինան վերածել նացիստական պետության: Այս անհիմն պնդումը Կրեմլի երկարատև ապատեղեկատվական արշավի հիմնական տարրերից մեկն է՝ արդարացնելու համար Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա: