Ֆեյք տեսանյութ Ինչպես էին Կրեմլամետ լրատվամիջոցները փորձում մեղադրել Ուկրաինային միգրանտների վրա կրակելու մեջ

30 Դեկտեմբերի, 2021

Հնարավոր է՝ տեսած լինեք նմանատիպ պատկերներ տեսախաղում կամ թրիլլերում. ինֆրակարմիր տեսախցիկով նկարահանված տեսանյութերում ցուցադրվում է մարդկանց հերթ, որը դանդաղ շարժվում է մութ տեղանքով, երբ հանկարծ նրանք հայտնվում են դարանակալված վիճակում և նրանց վրա կրակում են: Վերջում անշարժ մարմինները մնում են գետնին ընկած…

Կրեմլամետ ապատեղեկատվական աղբյուրները տարածել են համացանցի խորքերից հանված նման կադրեր, որտեղ ասվում է, որ ուկրաինացի սահմանապահները հարձակվել և սպանել են մի խումբ անօրինական միգրանտների, որոնք փորձել են Բելառուսից Ուկրաինա մտնել Չեռնոբիլի բացառման գոտուց:

Նման անհիմն պնդումները նման են նախկին փորձերին, երբ մեղադրում էին Լեհաստանին և Լիտվային միգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեջ և պետք է դիտարկել ինչպես Լուկաշենկոյի վարչակարգի կողմից միգրացիայի շարունակական գործիքավորման, այնպես էլ Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի ռազմական կուտակումների համատեքստում:

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ տեսանյութը ֆեյք է:

Տեսանյութը և դրա տարածումը

Տեսանյութն առաջին անգամ հայտնվեց Ֆեյսբուքում 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, այն համօգտագործվել էր պր-ն Վասիլի Ռումակի էջից (տեսագրությունը թվագրված էր նոյեմբերի 29-ով): Ավելի ուշ, ուկրաինական Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնին արված բացառիկ մեկնաբանությունում Ֆեյսբուքի այս հաշվի օգտատերը հայտնել էր, որ ինքը չի տեղադրել տեսանյութը, որ իր հաշիվը կոտրվել է հաքերների կողմից, և ինքն այլևս մուտք չունի այդ հաշիվ:

Տեսանյութն սկսեց շրջել ռուսական սոցիալական մեդիա ալիքներում՝ Ֆեյսբուքում առաջին անգամ հայտնվելուց անմիջապես հետո. այն համօգտագործվեց Telegram-ի ալիքով Охранитель (ռուս. Guardian), այնտեղից այն վերահրապարակվեց Telegram-ի ալիքի կողմից՝ ենթադրաբար RT-ի լրագրողի կողմից, ի վերջո ավարտվեց Sputnik Belarus Telegram-ի ալիքում առաջին հրապարակումից գրեթե մեկ ժամ անց: Տեսանյութի պատճենները շրջում էին Telegram-ով, VKontakte-ով և Odnoklassniki-ով: YouTube-ի մի քանի ռուսական ալիքներ նույնպես վերահրապարակեցին այն:

Այնտեղից մի փոքր քայլ էր դեպի Կրեմլամետ հիմնական լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ՝ պետական վերահսկողության տակ գտնվող RIA Novosti լրատվական գործակալությունը, որը, վկայակոչելով «մամլո հաղորդագրությունները», հաղորդեց ուկրաինացի սահմանապահների կողմից միգրանտների ենթադրյալ մահապատժի մասին:

Նման հաղորդագրությունները լայն տարածում գտան ռուսալեզու կրեմլամետ մեդիա էկոհամակարգի միջով՝ հայտնվելով լրատվական ագրեգատոր կայքերում, ինչպիսիք են՝ RIA FAN, SouthFront, Donbass Insider և մի քանի այլ ապատեղեկատվության աղբյուրներում:

Հաքերական հարձակումները

Հատկանշական է, որ Ուկրաինային միգրանտների նկատմամբ որպես դաժան և անմարդկային ներկայացնելու փորձը ներառում էր կիբեր տարրեր: Մինչև սոցցանցերում հայտնվելը՝ պատմությունը խնամքով տեղադրվել էր կոտրված ուկրաինական կայքերում, որոնք այնուհետև մեջբերվեցին որպես դրա հավաստիության հղումներ:

Դեկտեմբերի 2-ին Zhitomir News տարածաշրջանային լրատվական կայքը հայտարարեց, որ այն ենթարկվել է հաքերային հարձակման, և որ կիբերհարձակվողները մի քանի օր առաջ հրապարակել էին հոդված, որտեղ տեղադրված էր կեղծ էկրանի հանույթ՝ նկարված Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության (SBGS) պաշտոնական կայքից:

Կեղծ էկրանի հանույթը, որն իբր թե նկարված էր SBSG-ի վեբկայքից, տեղադրվեց Zhitomir News-ում:

Էկրանի հանույթում, իբր, ցուցադրվել է նոյեմբերի 29-ով թվագրված մի նորություն (ըստ տեսանյութի, հենց այս ժամանակ է տեղի ունեցել կրակոցը), որտեղ Ուկրաինայի իշխանությունները «ընդունում են» սահմանին տեղի ունեցած միջադեպը: Իհարկե, նոյեմբերի 29-ին (կամ որևէ այլ ամսաթվով) SBGS-ի վեբկայքում նման հոդված չի հրապարակվել: Թվում է, թե կիբերհարձակվողներն ընտրել են ավելի հեշտ ճանապարհ՝ կոտրելու փոքրիկ կայքը, ինչպես, օրինակ՝ Zhitomir News-ը, քան պաշտոնական պետական պորտալը:

Detector Media-ն՝ ոչ կառավարական լրատվամիջոցների դիտորդը, հայտարարել է, որ իր կայքը կոտրվել է հաքերների կողմից. հաքերային հարձակվողները նոյեմբերի 29-ի հոդվածը փոխարինել են սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին կեղծ պատմությամբ, ինչպես նաև ուշագրավ վերնագրով՝ իշխանության ենթադրյալ զավթման մասին, որտեղ ներգրավված էին ուկրաինացի գործարարներն ու քաղաքական գործիչները:

Սարքված և կեղծված պատմությունների էկրանի հանույթները տարածվել են ռուսալեզու որոշ առցանց լրատվամիջոցներում, որտեղ նշվում է «միջադեպը», ինչպես նաև սոցիալական ցանցերի մի քանի ալիքներում:

Վարքագծային մոդելը

Ֆեյք տեսանյութի տարածումը ընթանում է Կրեմլամետ լրատվամիջոցների կողմից տեղեկատվական մանիպուլյացիայի արդեն իսկ հաստատված սխեմայով: Նախ, մի քանի վեբ կայքերի կոտրումը հաքերների կողմից՝ որպես կեղծված պատմության հիմք: Սարքված և կեղծված պատմությունների էկրանի հանույթները պետք է ծառայեին որպես օժանդակ նյութ («մամլո հաղորդագրություններ»)՝ այս կեղծիքին վստահություն հաղորդելու համար: Այնուհետև, տարածել բովանդակությունը մի քանի սոցիալական ցանցերի հարթակների միջոցով՝ հույս ունենալով, որ պատմությունը լայն տարածում կստանա մի քանի միջավայրում: Եվ վերջապես, տարածել պատմությունը խոշոր Կրեմլամետ լրատվամիջոցների միջոցով (նախորդ «մամլո հաղորդագրությունների» հղումով):

Բավականին դժվար է գնահատել Ուկրաինայի վարկաբեկման այս փորձի ընդգրկույթն ու դրա ազդեցությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այն հայտնվել է բազմաթիվ սոցիալական ցանցերի հարթակներում (Facebook, Telegram, VK, OK, Youtube), ռուսական պետական վերահսկողության տակ գտնվող խոշոր լրատվական գործակալություններում և կրեմլամետ բազմաթիվ լրատվամիջոցներում՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Որոշ նախնական հաշվարկներ ցույց են տալիս, որ տեսանյութը դիտվել է ավելի քան 200 000 անգամ VKontakte, Odnoklassniki և Youtube ցանցերում և հիշատակվել է ավելի քան 400 անգամ տարբեր բլոգներում, ֆորումի հրապարակումներում և առցանց լրատվամիջոցներում:

Հաղորդակցության մոդելը

Ուկրաինան երկար ժամանակ եղել է Կրեմլամետ ապատեղեկատվության աղբյուրների հիմնական թիրախը, ուստի նման ապատեղեկատվական հաղորդագրությունների ի հայտ գալը զարմանալի չէ, եթե ոչ սպասելի: Նախկինում Կրեմլամետ լրատվամիջոցներն օգտագործել են խորը էմոցիոնալ (և մանիպուլյացիոն) բովանդակություն՝ Ուկրաինայի դեմ իրենց լսարաններին հավաքելու համար:

Այս կոնկրետ տեսանյութը պետք է դիտարկել նաև Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի զորքերի հզորացման և Լուկաշենկոյի վարչակարգի կողմից միգրացիայի գործիքավորման համատեքստում:

Տեսանյութի միջոցով փոխանցված հաղորդագրությունը` ուկրաինացի սահմանապահների ենթադրյալ դաժանությունն է ուղղված միգրանտների նկատմամբ, որը շատ նման է Լուկաշենկոյամետ և Կրեմլամետ ապատեղեկատվության պատմություններին, որոնք արատավորում են ԵՄ-ը՝ ներկայացնելով որպես անմարդկային միգրանտների նկատմամբ վերաբերմունքի մեջ: Եվ դա հետևում է Կրեմլի երկարատև ջանքերին՝ ներկայացնելու Ուկրաինային ագրեսիվ, ռազմատենչ և մարդու իրավունքների կամ մարդկային կյանքերի նկատմամբ ոչ մի հարգանք չդրսևորելու համար, և այս ամենը՝ սեփական ագրեսիվ գործողությունները արդարացնելու համար:

 

Կարդալ ավելին.

Կրեմլի ծխածածկույթի հետևում դարանակալած են ռուսական ռազմական տեղակայումները

Անիվների յուղում ապատեղեկատվությամբ

Zapad-2021-ը ցուցադրեց ռուսական սպառազինությունը և ապատեղեկատվությունը

Ապատեղեկատվության կուտակում. Կրեմլամետ լրատվամիջոցները կրկին ակտիվացնում են ուշադրությունը Ուկրաինայի վրա


Subscribe to the DISINFO REVIEW

Your weekly update on pro-Kremlin disinformation

No, thank you.