
Աֆրիկա

Ենթասահարյան Աֆրիկայում զարգացող տեխնոլոգիական առաջընթացի և ինտերնետի տարածման արդի դարաշրջանում, Ռուսաստանը օգտվելով իր հնարավորությունից՝ ողողեց աֆրիկյան տեղեկատվական լանդշաֆտը կեղծ պատմություններով: Այս պատմությունները, որոնք ներառում են սկսած առողջությունից մինչև անվտանգություն, տարածվում են առցանց մանիպուլյացիաների մեծ թվով լծակների միջոցով, որոնք հանդիսանում են Ռուսաստանի կողմից օտարերկրյա տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու և միջամտելու (ՖԻՄԻ) ջանքերի մեծ մասը, իր արտաքին քաղաքականությունն առաջ տանելու համար:
Վերջին կես տասնամյակի ընթացքում՝ Ռուսաստանը աֆրիկյան մի շարք երկրներում ստեղծել է ապատեղեկատվական էկոհամակարգ, որտեղ կեղծ և չստուգված տեղեկատվությունը հաճախ ստվերում է փաստացի տեղեկատվությանը և անկախ լրագրությանը: Արևմուտքի դեմ տեղեկատվական մանիպուլյացիայի կիրառելուց բացի, այս նենգ գործողությունները խաթարում են վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և լուրջ մտահոգություններ են առաջացնում տեղի բնակչության անվտանգության համար:
Մինչ Ռուսաստանը և նրա ՖԻՄԻ-ն պնդում են, որ Կրեմլը եզակի դիրք ունի՝ անվտանգություն և ռազմական օգնություն տրամադրելու կարիք ունեցող երկրներին, իրականությունը ներկայացնում է միանգամայն այլ պատկեր, որը բնութագրվում է անվտանգության և կայունության մշտական վատթարացմամբ: Սա ոչ միայն ընդգծում է Ռուսաստանի անկարողությունը կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները, այլ նաև հստակորեն ցույց է տալիս դա անելու մտադրության բացակայությունը:
EUvsDisinfo կայքի այս բաժինը ներկայացնում է նյութեր Աֆրիկայում ռուսական ՖԻՄԻ-ի գործունեության վերաբերյալ՝ հիմնված EEAS-ի (Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայություն), անկախ լրագրողների, հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փորձաքննության վրա: Այն նաև բացահայտում է մայրցամաքում Կրեմլամետ ՖԻՄԻ-ի հետ կապված միջադեպերը, որոնք պահեստավորվում են բաց կոդով տվյալների միջոցով:
