Վրաստան

Տասնամյակներ շարունակ Վրաստանը եղել է ռուսական տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության թիրախ, այդ թվում՝ Կրեմլամետ ապատեղեկատվության: Կրեմլի ապատեղեկատվական ծրագրին համապատասխան՝ Վրաստանը ենթարկվում է կեղծ և խեղաթյուրված պատմությունների, որոնք ուղղված են Վրաստանի անկախությունը խաթարելուն, նրա տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելուն և ինքնիշխանության կորստին։ Սկսած Վրաստանում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու Արևմուտքի փորձերի մասին անհիմն պնդումներից մինչև հակաարևմտյան տրամադրություններ և հանրային առողջության համար վտանգ հրահրող ապատեղեկատվական պատմություններ՝ պատվաստումների մասին առասպելների տարածման և կենսաբանական հետազոտական լաբորատորիաների մասին կեղծ պնդումների տարածման միջոցով,Վրաստանում ռուսական ապատեղեկատվության շրջանակներից ոչ մի թեմա դուրս չի եկել. 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Վրաստանի մեդիա միջավայրը նույնպես ականատես է եղել մերձկրեմլամետ ապատեղեկատվության տարածմանը, մասնավորապես Վրաստանի եվրոպական նկրտումների դեմ, որը տարածվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դերակատարների կողմից:
Task Force East Stratcom-ը վերահսկում է տեղեկատվական տարածքը և ստորև ներկայացված EUvsDisinfo տվյալների բազայում հավաքում է առավել համապատասխան ապատեղեկատվական պատմությունների համոզիչ օրինակներ: