Մեր մասին

Մենք East Stratcom-ի աշխատանքային խումբն ենք՝ փորձագետների խումբ, որոնք ունեն աշխատանքային փորձ հիմնականում հաղորդակցության, լրագրության, հասարակական գիտությունների և ռուսագիտության ոլորտներում:

Մենք Եվրոպական միության դիվանագիտական ծառայության մի մասն ենք, որը ղեկավարում է ԵՄ Բարձր ներկայացուցիչը:

Մեր աշխատանքի վերաբերյալ մանրամասն հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ,։ Ցանկանու՞մ եք միշտ տեղեկացված լինել մեր աշխատանքի մասին։

EUvsDisinfo-ն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության East StratCom աշխատանքային խմբի առաջատար նախագիծն է:

Այն ստեղծվել է 2015 թվականին՝ ավելի լավ կանխատեսելու, դիտարկելու և արձագանքելու Ռուսաստանի Դաշնության շարունակական ապատեղեկատվական արշավներին, որոնք ազդում են Եվրոպական Միության, նրա անդամ պետությունների և ընդհանուր հարևանության երկրների վրա:

EUvsDisinfo-ի հիմնական նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը և Կրեմլի ապատեղեկատվական գործողությունների ըմբռնումը, ինչպես նաև օգնել Եվրոպայում և նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին զարգացնել դիմադրություն թվային տեղեկատվության և լրատվամիջոցների մանիպուլյացիաների նկատմամբ:

Օգտագործելով տվյալների վերլուծության և ԶԼՄ-ների մոնիտորինգի ծառայությունները 15 լեզուներով՝ EUvsDisinfo-ն նույնականացնում, համախմբում և բացահայտում է կրեմլամետ լրատվամիջոցներից բխող ապատեղեկատվության դեպքերը, որոնք տարածվում են ամբողջ ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում:

2019 թվականի դրությամբ՝ մոնիտորինգի մեր հնարավորությունները թույլ են տալիս նաև բացահայտել Արևմտյան Բալկաններում և ԵՄ հարավային հարևան երկրներում տարածվող ապատեղեկատվությունները: Վերոնշյալ դեպքերը (և դրանց արձագանքները) հավաքագրվում են EUvsDisinfo տվյալների բազայում՝ իր տեսակի մեջ եզակի որոնելի, բաց-աղբյուր շտեմարան է, որը ներկայումս պարունակում է կրեմլամետ ապատեղեկատվության ավելի քան 12 000 նմուշ:

Բացի տվյալների բազայից, մենք պարբերաբար հրապարակում ենք հոդվածներ և վերլուծություններ ապատեղեկատվության մեթոդների և պրակտիկայի նոր զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփում ենք միջազգային հետազոտությունները, որոնք նորարարական ներդրում են ունենում այս ոլորտում:

Մեր թիմը նաև ակտիվորեն ներգրավված է հասարակության և կառավարության հետ աշխատանքներում: Մենք ճեպազրույցներ և վերապատրաստական աշխատանքներ ենք անցկացնում մի շարք ԵՄ հաստատություններում, անդամ պետությունների կառավարությունների, լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ինչպես նաև պարբերաբար ելույթ ենք ունենում միջազգային համաժողովներում: Մեր աշխատանքը կարևոր ռեսուրս է հանդիսանում քաղաքական առաջնորդների, պետական հաստատությունների, հետազոտողների, վերլուծական կենտրոնների և լրագրողների համար ամբողջ աշխարհում:

Ընդհանուր հարցեր

Ընդհանուր հարցերի համար էլեկտրոնային նամակ ուղարկեք.

Լրատվամիջոցներ

Լրատվամիջոցներին առնչվող բոլոր հարցերի համար դիմեք EEAS-ի մամուլի թիմին(opens in a new tab):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

    Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

      Subscribe to the Disinfo Review

      Your weekly update on pro-Kremlin disinformation

      Data Protection Information *

      The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.